1993թ.ից հետո Հայաստանում ծնված տղաների թիվը 50.000-ով ավելի շատ է, քան աղջիկ երեխաներինը, ինչն էլ վկայում է, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է սեռով: Հատկապես սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումներ կատարվում են երրորդ երեխայի դեպքում: Որոշ տվյալների համաձայն տարեկան մոտ 1000-1200 աղջիկ չի ծնվում հենց սեռի պատճառով: Հայաստանն այս առումով աշխարհում երրրոդ տեղն է զբաղեցնում Չինաստանից և Ադրբեջանից հետո:
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են կառուցվածքային, ընթացակարգային ու շենքային պայմանների բարեփոխումներ:
Կրթական համակարգի հաջողության գրավականն այն է, երբ տեղի է ունենում դպրոցների և կրթական համակարգի համաչափ զարգացում, երբ թե´ մայրաքաղաքում և թե´ հեռավոր գյուղերում դպրոցները համաչափ են զարգանում:
Հարկային մարմնին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ընթացքում ծագած խնդիրների հավաքագրումից հետո փորձագետների խումբը պատրաստվում է դիմել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Վարչական լծակները սպառելու դեպքում միայն խումբը կդիմի դատական մարմիններին:
ՀՀ-ում պետական հոգածությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում վերաբերում է միայն սուր վիրուսային հեպատիտներին. քրոնիկ հիվանդությունների դեպքում դեռևս պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր, ամենայն հավանականությամբ այն կրում էր կենցաղային բնույթ, սակայն հետագայում վերածվեց բախման և մեկնաբանվեց իբրև ազգամիջյան հակասություն:
Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը պարզել է, որ հայաստանյան դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը ցածր է. օրենքի խախատմամբ և ընտրողական արդարադատություն է իրականացվում:
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ առկա է խտրական, տարբերակված մոտեցում նույնանման վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Պետական համակարգում աշխատող երիտասարդներն այսօր արդեն պարտադիր վճարում են կուտակային, կամ նոր ձևակերպմամբ «նպատակային սոցիալական վճար», իսկ մասնավոր համակարգում աշխատողներից միայն երեք տարի հետո կկատարեն պարտադիր վճարումները:
Ուկրաինայի նախագահն ու կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց երկրի անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության տրամադրության տակ կան ապացույցներ, որոնք վկայում են, որ Ուկրաինայի արևելյան հատվածում մալազիական «Բոինգ-777» ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներն էլ հակառակն են պնդում, թե Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող մալայզիական օդանավի աղետը ուկրաինական զինված ուժերի գործողությունների հետևանք է:
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը պարգևեց բրազիլիացիներին հպարտության ու հիասթափության վայրկյաններ: Իսկ առաջնության ավարտից հետո Բրազիլիայում արձանագրվեց առաջընթաց մի շարք ոլորտներում:
Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին «Հրապարակ» և ilur.am կայքի հրապարակումների վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ լրատվամիջոցներին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու համար:
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահպանման վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները պնդում են, որ իրենց լիազորությունները սահմանափակվում են, մասնավորապես, թույլ չի տրվում ծանոթանալ ձերբակալվածների անձնական գործերին:
Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նախորդած ժամանակաշրջանում Թուրքիան պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով շարունակելու է օրակարգ թելադրել և միջազգային հանրության մոտ պատրանք ստեղծել, թե ինչ –ինչ քայլեր են փորձում կատարել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Հայաստանի ոստիկանական համակարգում հատկապես անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ բռնություն, ֆիզիկական կամ բարոյական ճնշումներ գործադրելու պատճառներից մեկն էլ համակարգում գործող արդյունավետության գնահատման կարգն է: Հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշ ապահովելու համար ոստիկանները երբեմն ստիպում են կասկածյալներին ընդունել այնպիսի հանցագործություններ, որոնք իրենք չեն գործել:
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Շնորհակալություն
Գրանցեք միջոցառման հայտ Մկ-ում
Այլ միջոցառումներ Տեղադրե՛ք Ձեր միջոցառման մասին ինֆորմացիան
Կայքի խմբագրի կողմից հաստատվելուց հետո Ձեր գրառումը կհայտնվի այս օրացույցում` Այլ մամլո ակումբներ անվամբ
Ուղարկել
Հետ
շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար Խնդրում ենք լրացնել համապատասխան դաշտերը, Ձեզ հետ կապ հաստատելու համար: Նեչկայացվող տվյալները հրապարակման ենթակա չեն: