Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Ալեքսանդր Մարտիրոսյան
ԵՄ–Հայաստան Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում
23.11.2021
12:30
Նոյեմբերի 23-ին, ժամը 12.30-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
Բանախոսներն են՝
- Գարեգին Մանուկյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ
- Աբրահամ Արտաշեսյան – «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահի տեղակալ
ԵՄ–Հայաստան համագործակցության Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում
11.11.2021
15:00
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.00-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
Բանախոս՝
Քրիստինե Գրիգորյան, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում
21.10.2021
11:03
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:15-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով:

Բանախոսներ՝
- Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ,
- Նաիրա Քերոբյան, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգող,
- Ելենա Հարությունյան, Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն։
ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքների ներկայացում
18.10.2021
17:00
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները թեմայով:
Բանախոսներ՝
- Դանիել Իոաննիսյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
- Վարդինե Գրիգորյան, «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող
- Վահրամ Թոքմաջյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
ՎԵԲԻՆԱՐ - Ապատեղեկատվության նույնականացում, հետաքննություն և մոնիտորինգ
03.06.2021
14:30
Մեդիա կենտրոնը հունիսի 3-ին՝ ժամը 14:30-ին կազմակերպում է վեբինար ապատեղեկատվության նույնականացման, հետաքննության և մոնիտորինգի թեմայով, որի փորձագետ-հյուրն է Ատլանտյան խորհրդի հետազոտող, Գիվի Գիգիթաշվիլին։
Ինչպե՞ս դուրս գալ դիվանագիտական և անվտանգային ճգնաժամից
31.05.2021
17:06
ՀԼԱ Մեդիա կենտրոն ծրագրի «ԱՐԺԵՔավոր հարցազրույց» շարքի հյուրը միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանն է:

Հարցազրույցը կազմակերպվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ:

Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ:
Դավադրությունների տեսությունները հետպատերազմյան Հայաստանում
26.05.2021
12:04
Ճգնաժամային իրավիճակում դավադրությունների տեսությունները գլուխ են բարձրացնում՝ հասարակությանը ներկայացնելով այլընտրանքային իրականության իրենց տարբերակները։ Այս տեսությունները վտանագավոր են համարվում հասարակության անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից։
Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց
07.12.2020
12:00
Մեդիա կենտրոնը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, կազմակերպեց առցանց քննարկում՝ «Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց» թեմայով։
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը հակամարտության ընթացքում
14.10.2020
15:00
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը իրականացրեց առցանց վեբինար «Մեդիագրագիտությունը և տեղեկատվական անվտանգությունը հակամարտության ընթացքում» թեմայով։

Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում
01.10.2020
12:00
Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում» թեմայով։
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
31.07.2020
11:00
Հուլիսի 31-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս․ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ