Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Լիլիթ Ավագյան
Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը
07.10.2021
17:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին, Մեդիա կենտրոնում, տեղի ունեցավ հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ՝ «Ժողովրդագրական խնդիրներ. կարո՞ղ ենք կասեցնել արտագաղթի ընթացքը» թեմայով:
Հարցազրույցը բաց է ԶԼՄ-ների համար:
Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց
07.10.2021
16:30
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ապաստարանների խնդիրները՝ պատերազմից մեկ տարի անց» թեմայով:
Բանախոսներ՝
Ռուզաննա Ադամյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ
Մարիա Հովումյան, «Դիմակայուն համայնքներ» քաղաքացիական նախաձեռնություն,
Արմինե Պետրոսյան, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ,
Ինգա Հարությունյան, «Պահապան» հիմնադրամ
Էռնեստ Ավանեսով, Երևանի ավագանու անդամ
Դիմել էինք նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Արձագանք այդպես էլ չեղավ:
Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել
07.10.2021
12:00
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանին ուղղված անվտանգային մարտահրավերներ. պատրա՞ստ ենք համարժեք արձագանքել» թեմայով:
Բանախոս՝
Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ:
2022-ին գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 82%-ով. 'Գիտուժ'-ի արձագանքը
01.10.2021
14:00
Հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կնետրոնում տեղի ունեցավ քննարկում՝ ՙ 2022-ին գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 82%-ով. 'Գիտուժ'-ի արձագանքը՚ թեմայով:
Չավարտվող պատերազմի մեկ տարին. հետևություններ արվա՞ծ են
27.09.2021
12:00
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Չավարտվող պատերազմի մեկ տարին. հետևություններ արվա՞ծ են» թեմայով:
Բանախոսներ՝
- Հրանուշ Խառատյան, ազգագրագետ,
- Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար,
- Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ,
- Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան:
Սովորել և սովորեցնել. ուսուցչի դերը՝ ժամանակակից դպրոցում
24.09.2021
13:00
Հանրային լրագրության ակումբը սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի դահլիճում (Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ) կազմակերպեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դասախոսությունը՝ «Սովորել և սովորեցնել. ուսուցչի դերը՝ ժամանակակից դպրոցում»։
Առա՞ջ, թե՞ ետ. ո՞ր արժեքներն ենք հեշտությամբ ընդունում և ո՞ր դեպքերում ենք դիմադրում
24.09.2021
11:00
Սեպտեմբերի 24- ին, ժամը 11:00-ին, Հանրային լրագրության ակումբը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի “SMART Caffe” ձեռներեցության կենտրոնում (Թումանյան 42) կազմակերպում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի դասախոսությունը՝ «Առա՞ջ, թե՞ ետ. ո՞ր արժեքներն ենք հեշտությամբ ընդունում և ո՞ր դեպքերում ենք դիմադրում» թեմայով:
Պատերազմի ազդեցությունն Արցախի աշակերտների վրա
23.09.2021
14:00
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Պատերազմի ազդեցությունն Արցախի աշակերտների վրա» թեմայով քննարկում: Բանախոսները ներկայացրեցին հետազոտություններն ու դրանց արդյունքները:
Բանախոսներ՝
- Ավետիք Մեջլումյան, Հանրային քաղաքականության ինստիտուտի (ՀՔԻ) տնօրեն,
- Գոհարիկ Տիգրանյան, ՀՔԻ կրթական ծրագրերի համակարգող:
Հետպատերազմյան սթրես. ինչպե՞ս հաղթահարել
20.09.2021
14:00
Հանրային լրագրության ակումբը սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Արմավիրի մարզում, «NooK» քաղաքացիական ակումբ-սրճարանում (հասցե՝ ք. Արմավիր, Սայաթ- Նովա 122), կազմակերպեց «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ նախագահ, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյանի դասախոսությունը՝
«Հետպատերազմյան սթրես. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:

Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն
13.09.2021
14:30
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հայերը՝ Կանադայի կառավարման համակարգում. ի՞նչ ծրագրեր ունեն» թեմայով:

Բանախոսներ՝
- Աննա Սիմոնյան, Կանադայի դաշնային ընտրություններին առաջադրված միակ հայ թեկնածու,
- Դավիթ Սանդուխչյան, կանադաբնակ իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ։
Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք
10.09.2021
11:00
Սեպտեմբերի 10- ին, ժամը 11:00-ին, Հանրային լրագրության ակումբի «ԱՐԺԵՔավոր զրույց» շարքի հյուրն էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցի թեման՝ «Կրթության խնդիրները՝ որակ, հասանելիություն, կոռուպցիա. ինչու՞ արդյունքներ չունենք»:
Կրթության ոլորտ. բարեփոխումներ՝ առանց տեսանելի արդյունքների
02.09.2021
12:00
Արժեքավոր հարցազրույց Միշա Թադևոսյանի հետ։

Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է
01.09.2021
12:00
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ զրուցեցինք «Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է» թեմայով:
Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը
28.07.2021
15:30
Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը»։
Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական
23.07.2021
12:00
Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ