Մեր մասին » Թիմ
» Ալեքսանդր Մարտիրոսյան
Ալեքսանդր Մարտիրոսյան

Ալեքսանդր Մարտիրոսյանը միացել է ՀԼԱ թիմին 2020 թվականից: 2011 թվականից սկսած նա ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-ից սկսած աշխատել է ԵՀՀ գրասենյակում։ Հասարակական ոլորտում Ալեքսանդրն ունի 8 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում՝ որպես մեդիա և հաղորդակցության փորձագետ, զբաղվել է մեդիայում մարքեթինագյին առաջխաղացմամբ, բլոգային հարթակների, կայքերի ստեղծմամբ և ուսուցմամբ, աշխատել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում՝ որպես մեդիայի և բանավոր հաղորդակցման փորձագետ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում՝ ծրագրերի կառավարման ուղղությամբ ծրագրի համակարգող։ Ալեքսանդրը մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է Արմենիա հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, սակայն աշխատանքային փորձից հետո սկսել է զբաղվել մարդու իրավունքներով և մեդիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի քննության ուղղությամբ։ Ալեքսանդրը փորձ ունի նաև միջմշակութային հաղորդակցության, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, ծրագրերի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետազոտական և վերլուծական աշխատանքների ոլորտներում, հետաքրքրվում է՝ հոգեբանությամբ, փիլիսոփայությամբ, մարդաբանությամբ, մարդու իրավունքներով և տեխնոլոգիաներով։ Երկար տարիներ եղել է Հայաստանի Երիտասարդական բանկի անդամ։ Որպես փորձագետ աշխատել է՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում, Հայաստանի մանուկներ հիմնադրամում, Երևանի մամուլի ակումբում, Հայաստանի հելսինկյան կոմիտեում, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում: 2018 թվականից սկսած ղեկավարում է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը: Ալեքսանդրը սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բլոգեր է և ազատ ժամանակ գրում է հոդվածներ։ ՀԼԱ-ի կազմում Ալեքսանդրն աջակցում է հաղորդակցության, մեդիայի և մարդու իրավունքների ծրագրերին, հանդիսանում է Մեդիա կենտրոնի հաղորդակցության մասնագետը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...