Սիլիկոնյան հովտի փոխարեն՝ Հայաստան-Թուրքիա Արարատյան հովիտ
13.05.2015
11:30
Հայաստան-Թուրքիա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները կամրջող նախագծերը, որոնց շրջանակներում երկու երկրների սկսնակ ձեռներեցների 5 թիմ ակտիվ համագործակցեցին և աշխատեցին միասին, մոտեցան ավարտին: Նախագծերի ամփոփումն ազդարարվեց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսով և մրցանակաբաշխությամբ:

Ասուլիսի բանախոսներն էին «Հանրային լրագրության ակումբի» (ՀԼԱ) նախագահՍեդա Մուրադյանը,ՀԼԱ Հայաստան-Թուրքիա նախագծերի ղեկավար Էսթեր Հակոբյանը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) ներկայացուցիչ Ջանսու Սարաջը, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, 4 ամիսների ընթացքում Հայաստանից և Թուրքիայից սկսնակ ձեռներեցների հետ աշխատած խորհրդատու Արսեն Բաբայանը և հեղինակավոր ժյուրիի անդամ Էմրե Օզբեկը:

Հիշեցնենք, որ 5 թիմ հեղինակավոր ժյուրիի դատին մայիսի 12-ին ներկայցրեց 4 ամիսների ընթացքում իրենց մշակած գաղափարներն ու դրանց նախատիպերը: Հաղթող թիմը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից ստացավ ֆինանսական աջակցություն չորս հազար եվրոյի չափով՝ բիզնես գաղափարը իրագործելու համար: Թիմերը երեք խրախուսական մրցանակ ստացան հետևյալ անվանակարգերում. լավագույն տեխնոլոգիական լուծում, լավագույն ներկայացում, լավագույն գաղափար:

Թե ինչպես առաջացավ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծն, ասուլիսի ժամանակ պատմեց Սեդա Մուրադյանը: «Մոտ մեկ ու կես տարի առաջ մեր գործընկեր ՏԵՊԱՎ հիմնադրամի հետ աշխատում էինք մի գաղափարի վրա, որը կկամրջեր Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Այն վերաճեց «Ձեռներեցների փոխայցելություններ» անունը կրող մի ծրագրի, որն էլ իր աջակցությունը ստացավ Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Անցած տարվա նոյեմբերին մենք հյուրընկալեցինք Հայաստանում մեծ պատվիրակություն Թուրքիայից: Այդ այցելության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդը»», - նշեց Սեդա Մուրադյանը:

Ծրագիրն, ըստ Մուրադյանի, առանձնանում է, քանի որ փակ սահմաններ և պատմական չլուծված խնդրներ ունեցող երկրների ներկայացուցիչները խառը խմբերում աշխատում էին համատեղ տարբեր նորարարական գաղափարների զարգացման շուրջ: Ծրագրի իրականացման համար Հանրային լրագրության ակումբին ու «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին» հավելյալ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ դեսպանատունը:

Այնուհետև նախաձեռնվեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագիրը, որը ներկայացրեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արտաշես Վարդանյանը: «Ծրագրի յուրահատկությունն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ձեռներեցներին հնարավորություն տրվեց անցնել ընդգրկուն երկու ամսվա ինտենսիվ խորհրդատվություն: Մարտի վերջին տեղի ունեցան ինտենսիվ կուրսեր, որի ընթացքում թիմերը խորհրդատուների և փորձագետների հետ աշխատեցին իրենց գաղափարները զարգացելու և առաջ տանելու ուղղությամբ»,- նշեց Վարդանյանը:

Ծրագիրը մեծ հետաքրքրություն և արձագանք է առաջացրել նաև Թուրքիայում, ինչի մասին ավելի մանրամասն պատմեց ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը: Իր խոսքում նա նաև կենտրոնացավ երկու հասարակությունների հարաբերությունների կարգավորման վրա՝ ընդգծելով, որ բիզնես կապերի հաստատումը և ամրապնդումը կարող է օգնել երկու պետությունների հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մենք հավատում ենք, որ բիզնես կապերի ամրապնդումը կարող է կարևոր նշանակություն ունենալ երկու երկրների հրաբերությունների կարգավորման հարցում: Ծրագրի ավարտին մենք տեսնում ենք, որ հաջողություն ունեցանք», - նշեց Սարաջը:

Նրա խոսքով, ծրագիրը թույլ տվեց մոտեցնել և ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: «Հիշում եմ Թուրքիայում քննարկումներից մեկի ժամանակ մեր ներդրողներից մեկը նշեց, որ տեղյակ չէր, որ Հայաստանում գոյություն ունեն երիտասարդ ձեռներեցներ և լավ գաղափարներ», - հիշեց բանախոսը: Նա հավելեց, որ ի սկզբանե սա դիտարկում էր որպես փորձնական ծրագիր, բայց այժմ այն զարգացել է և դարձել գործընթաց: «Կարծում ենք, որ ապագայում կընդարձակենք այն, հրեշտակ ներդրողներ կներգրավենք և ցանցեր կձևավորենք», - տեղեկացրեց Սարաջը:

Թիմերի նախագծերը և գաղափարները գնահատող ժյուրիի անդամ Էմրե Օզբեկը նկատեց, որ ներկայացված գաղափարներն ակտուալ են, քանի որ ուղղված են կարևոր խնդիրների լուծման: «Այդ գաղափարները կարևոր են նաև այն առումով, որ թիմերը ցանկանում են լուծել դրանց միջոցով ոչ միայն ուրիշի, այլ իրենց խնդիրները: Թիմերն իրենք են առնչվում այդ խնդիրների հետ և ցանկանում են դրանք լուծել, ինչը կարևոր է», - նշեց Օզբեկը՝ հավելելով ևս մեկ կարևոր հանգամանք, որ վերպատրաստման և խորհրդատվական աշխատանքի արդյունքում թիմերի գաղափարները շատ ավելի բարելավվել են:

Բանախոսների կածիքով ծրագիրը նախ հնարավորություն է երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչների համար ճանաչել միմյանց և հանարավորության դեպքում ձևավորել համատեղ աշխատանքային միջավայր:

«Մենք չգիտեիք, թե որքան է Հայաստանը կամ Թուրքիան հեռու սիլիկոնյան հովտից: Այս այցելությունները հնարավորություն էին ճանաչել և բացահայտել միմյանց կարողությունները: Ափսոս կլինի այս ամենը թողնել ճանաչողական մակարդակի վրա և չշարունակել, չխորացնել այն: Տեսնելով Թուրքիայում ՏՏ ոլորտի ներուժը և ուսումնասիրելով Հայաստանի նույն որոլտը՝ ներքին համոզվածություն ունեմ, որ մենք կարող ենք ստեղծել Արարատյան հովիտը և հպարտանալ դրանով», - նշեց ՀԼԱ նախագահՍեդա Մուրադյանը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և հայտնի դարձավ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի հաղթողը՝ Evreka: Գաղափարն իրագործելու համար թիմին տրամադրվեց ֆինանսական աջակցություն չորս հազար եվրոյի չափով: Լավագույն ներկայացում անվանակարգում խրախուսական պարգև ստացավ Paqqy-ին, ամենաիրատեսելի գաղափարը Home Planning-ին էր, իսկ լավագույն տեխնոլոգիական լուծումն առաջարկել էր կրկին Evreka-ն:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ
02.08.2021
13:30
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով:
Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը
28.07.2021
15:30
Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը»։
Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը
28.07.2021
13:30
Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով:
Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
28.07.2021
12:00
Հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով:
Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական
23.07.2021
12:00
Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ