Սոցիալական խնդիրներ և ռազմական անվտանգություն. երիտասարդներին ամենաշատ հուզող խնդիրները
29.04.2015
12:00
Հայաստանում երիտասարդների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքներով ամենակարևոր խնդիրներն են նշվել սոցիալական ոլորտը և ռազմական անվտանգությունը:Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ներկայացրեց 2014-ին իրականացրած «Անվտանգության և ազատության միջև» ուսումնասիրության արդյունքները, որն անցկացվել է 18-25 տարեկան երիտասարդների շրջանում Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Լոռու, Սյունիք) և Երևանում:

Ասուլիսի մասնակից, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» hակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների, մոնիտորինգի եւ շահերի պաշտպանության համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը ասում է, որ ըստ ուսումնասիրության արդյունքների, երիտասարդության 65 %-ին հուզում է գործազրկությունն ու աղքատությունը, իսկ 55 %-ին՝ ռազմական անվտանգության խնդիրը:

«Մարդու իրավունքների խնդիրները 5-րդ տեղում են և կարևորվել են հարցվածների 18%-ի կողմից: Կոռուպցիան 17-րդ տեղում է և կաևորվում է երիտասարդների 12%-ի կողմից: Վստահության աստիճանը նախագահի, կառավարության, Ազգային Ժողովի և ոստիկանության նկատմամբ գտնվում են սանդղակի ստորոտում: Միայն 15,4%-ն է վստահում նախագահին: Վստահության առումով մեծ տոկոս են կազմում միջազգային ինստիտուտներն ու տեղական կառույցները: Իսկ ամենամեծ վստահությունը վայելում են բանակն ու եկեղեցին, շուրջ 60 տոկոս»,-ասում է Տեր-Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և կողմնորոշմանը, հարցվածների մոտ 42%-ն ասել է, որ կնախընտրեր անդամակցումը ԵՄ-ին, իսկ 48 տոկոսը՝ ԵՏՄ-ին: ԵՏՄ նախընտրածների կեսից ավելին հիմնական փաստարկը բերել է անվտանգության գործոնը:

«Իսկ ԵՄ-ն նախընտրողները այն կապում են տնտեսական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հետ»,-հավելում է Տեր-Ստեփանյանը:

ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ հարցվածների փոքր մասն է կարծում, թե խնդիրը առաջիկա 10 տարում հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով:

«65 տոկոսը կարծում է, որ առաջիկա 10 տարում ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար հավանականություն չկա: Իսկ այն հարցին, թե անվտանգության տեսանկյունից ելնելով ինչը պետք է բարելավվի բանակում, հարցվողների մեծ մասը կարևորել է ժամանակակից սպառազինության ձեռքբերումը և ոչ թե մարդու իրավունքների բարելավվումը»,-ասաց ասուլիսի մասնակից, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք ունենք փայլուն հասարակություն, որը ադեկվատ գնահատում է իրավիճակը և հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունենում երկրից դուրս և երկրի ներսում:

«Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ մեր հասարակության մեջ կան ընկալման 

լրջագույն խնդիրներ: Առաջինը կապված տեղեկացվածության աստիճանի հետ, երկրորդը՝ աշխարհում տեղի ունեցող պրոցեսներին հաղորդակից լինելու հետ: Ակվարիումային կենսագործունեությունը այնուամենայնիվ ընկալման վրա ազդեցություն թողնում է: Ազատության և անվտանգության միջև կեղծ դիլեմա է դրված: Իսկ մեզ հայտնի է, որ երբ հանուն անվտանգության գնում է զիջման ազատությունը, կորցնում ես թե մեկը, թե մյուսը: Այդ ընկալման խնդիրը կարևոր է, քանի որ մեր հասարակությունը գտնվում է ռուսական պրոպագանդային մամլիչի ազդեցության տակ»,-նշում է Մեհրաբյանը:

Քննարկման մասնակից Լոնդոնի համալսարանի «Արևելագիտության և Աֆրիկայի» բաժնի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսնն էլ կարծում է, որ ուսումանսիրության արժեքը նրանում է, որ ցույց է տալիս կապը Հայաստանում գործող կառավարման համակարգի, սոցիալական խնդիրների  և  հասարակության ընկալման միջև: 

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է հայ հասարակությունը դեմիբոլիզացվում ռեժիմից և գնում դեպի մոբիլիզացիա սոցիալական խնդիրների և տարածքային հակամարտության շուրջ: Մենք տեսնում ենք բազմակարծություն, որն ավելի շատ կա երիտասարդության շրջանում, քան քաղաքական գործիչների մոտ: Երբ ես Ադրբեջանում էի, այնտեղ հիմնական կարծիքն այն էր, որ Հայաստանը անկում է ապրում: Եվ սա միգուցե պայմանավորում է Բաքվի այն դիրքոշորումը, որ հիմա կարող են չգնալ կոմպրոմիսի ԼՂՀ հարցում»,- նշեց Բրոերսը:

Ասուլիսի վերջում բանախոսները նշեցին, որ շատ կարևոր է, որպեսզի քաղաքական  ռազմավարությունների մշակման գործում այս վերլուծությունը կիրառվի:

«Պետք է հաշվի առնեն այս փաստերը և հասկանան, թե ինչ հասարակության հետ են աշխատում»,-հավելեց Խաչատրյանը:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ