Ո՞վ պետք է պատասխանատու լինի վերելակների անվտանգության պահպանման համար
10.06.2015
12:00
Երևանում բազմաբնակարան շենքերի վերելակները տարին մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության, սակայն ոչ բոլոր համատիրություններն են հետամուտ լինում վերացնել վերելակի թերությունները, երբ տրվում է բացասական եզրակացություն:

Այսօր «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած քննարկմանը վերելակների անվտանգության շուրջ իրենց մտահոգությունները հայտնեցին Երևանի ավագանու «Բարև-Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը և ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կառուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Հունիսի 4-ին Երևանի Բեկնազարյան փողոցի սեփական տան վերելակում տեղի ունեցած 5- ամյա երեխայի ողբերգական դեպքը ևս մեկ անգամ բարձրացրեց վերելակների անվտանգությանը վերաբերող մի շարք չլուծված հարցեր:

Քննարկման մասնակից Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ սեփական տանը վերելակի հետ կապված դեպքը առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում:

«Իսկ ընհանրապես սեփական տներում տեղադրվածմ վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ 6-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, և քանի որ չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա չեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության»,-ասաց Հովհաննսիյանը:

2013, 2014 և 2015 թթ-ին Երևանի բազմաբնակարն շենքերում և հանրային վայրերի վերելակների անսարքության կամ այլ պատճառների հետևանքով գրանցվել է 3 քաղաքացու մահվան դեպք:

Հովհաննիսյանը նշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել վերելակների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և խնամքի հարցին, ինչը մեզ մոտ բացակայում է:

«Մեր բնակիչներն էլ պետք է ուշադրություն դարձնեն վերելակների խնամքին, մենք չունենք վերելակից օգտվելու կուլտուրա: Երբեմն փոքր երեխան մտնում է վերելակ միայնակ: Իհարկե կան նաև խնդիրներ վերելակների պահեստամասերի ներկրման հետ կապված, քանի որ դա շատ ծախսատար է, իսկ վերելակաշինական գործարանները այլևս չեն գործում Հայաստանում»,-նշում է Հովհաննսիյանը:

Ըստ նրա՝ խնդիր կա նաև մասնագետների պակասի: Օրինակ՝ Դավիթաշենում 350 շահագործվող վերելակները սպասարկում են ընդամենը 4 էլեկտրոմեխանիկներ:

«էլեկտրոմեխանիկները շատ ծանաբեռնված են վերելակների սպասարկման հարցում և նրանց տարիքը 60-70-ից անց է: Գոյություն չունի վերելակային ծառայություն, որը շատ ավելի կհեշտացներ տեխնիկական սպասարկումը և հնաչրավոր կլիներ խուսափել հետագայում դժբախտ դեպքերից: Մասնագետների պակաս ունենք այս ոլորտում, աշխատանքը ռիսկային է, իսկ աշխատավարձերն էլ ցածր»,-հավելեց Հովհաննիսյանը:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ 2014 -2017 թթ-ի համար Երևանի ավագանին քառամյա ծրագիր է ընդունել, որը լինելու է ուղենիշ Երևան քաղաքի բազմաթիվ ոլորտներում՝այդ թվում վերելակաշինության համար:

«Նախատեսվում է բնակիչների իրազեկվածություն իրենց լիազորությունների և պարտականությունների մասով, ինչպես նաև վերելակային տնտեսության վերանորոգման շուրջօրյա դիսպետչերական կենտրոնի ստեղծում և կադրերի  պատրաստում, վերապատրաստում»,-ասաց Սաֆարյան:

Երևան քաղաքի 2014-ի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին տրամադրվել է 94 մլն 5000 դրամ, որի շրջանակներում 8 վարչական շրջաններում վերանորոգվել է 466 վերելակ: Սակայն վերահսկողությունը, տակավին, անբավարար է մնում՝ ըստ Սաֆարյանի:

«4551վերելակ  կա Երևանի բնակելի բազմաբնակարանային շենքերում, որից 2739-ը սպասարկում և շահագործում են մասնագիտացված վերելակային ծառայություններ իրականացնող կազմակերպություններ, իսկ մնացած 1812-ինը՝ լիցենզիա ունեցող անհատ մասնագետներ: Համատիրությունների կարողությունները քիչ են նման խնդիրների լուծման համար, նրանք սովորաբար արձագանքում են առավել օպերատիվ բնույթի խնդիրների դեպքում: Այս ինստիտուտը մնում է չկայացած ինստիտուտ և Երևանում շատ քիչ են կայացած համատիրությունները: Բնակիչների մոտ էլ նախաձեռնողականությունը և պահանջատիրությունը թույլ է, համատիրություններին դիտարկում են որպես նախկին ժեկեր»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ վերելակները տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության, որը վճարովի  է:

«Վերելակների փորձաքննության համար փոխանցվող գումարը 9 հարկանի շենքի համար տարեկան կազմում է 2930 դրամ: Հասարակական վայրերում և նորակառույց էլիտար շենքերի համար գումարը այլ է: Կան համատիրություններ, որոնք պարտաճանաչ կերպով ժամկետների ընթացքում ենթարկում են վերելակները տեխնիական անվտանգության փորձաքննության, բայց  կան համատիրություններ, որ օրինական դաշտ են մտնում ստիպողաբար»,-նշեց Հովհաննիսյանը:

Երևանում գրանցված 4341 բնակելի շենքերում տեղադրված վերելակներից 2015 թ-ին արդեն 1250-ը ստացել է վերջնական փորձագիտական եզրակացություն: Մոտ 500 վերելակի տեխնիկական անվտագության փորձաքննություն ընթացքի մեջ է, սակայն 49 վերելակ այս տարի ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն:

«Շագարծողը համատիրությունն է, և բացասական եզրակացություն ստանալուց հետո, պետք է հասկանա, որ վտանգավոր է այդ վերելակի հետագա շահագործումը, իրենք պետք է վերացնեն թերությունները»,-հավելեց Հովհաննսիյանը:

Սաֆարյանն էլ ընդգծեց, որ վերահսկողությունը այս ամենի նկատմամբ թույլ է և դրանով պետք է զբաղվի Երևանի քաղաքապետարանը:

«Արդյունքների ուսումնասիրությունը միանշանակ պետք է կատարի Երևանի քաղաքապետարանը, որովհետև դա ոչ համատիրությունն է անելու, ոչ էլ ՏԿԱԻՆ-նն է պարտավոր անելու: Կոորդիանցումը և գույքագրումը  պետք է լինի Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո»,-եզրափակեց Սաֆարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ