«Բացել հայ-թուրքական սահմանը, ճանաչել Ցեղասպանությունը, սկսել երկխոսություն». հայ և թուրք իրավապաշտպաններ
23.04.2015
11:00
Թուրքիայում շատ մեծ փոփոխություն կա Հայոց Ցեղասպանության հարցի ընկալման շուրջ, և այժմ թուրք հասարկությունն ավելի ազատ է խոսում այս խնդրի մասին. վստահեցնում են հայ և թուրք իրավապաշտպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Քննարկման մասնակից Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի  գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը ասում է, որ Հայաստանի խնդիրն է ոչ միայն դատապարտումը, այլև ապագային ուղղված կոչը, որ այլևս թույլ չտրվի նման հանցագործություն:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա: Թուրքիայում շատ մեծ փոփոխություններ կան խնդրի ընկալման առումով: Հիմա ավելի խորքային են ընկալում խնդիրը և ազատ խոսում: Այս միջազգային արշավը Ցեղասպանության 100-րդ տարելիցին կարծում եմ կազդի թուրք ժողովրդի մոտ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»,-նշեց Կիրակոսյանը   

Դեռ երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի, Մարդու իրավունքների հիմնադրամի և Հայաստանում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Այս կազմակերպությունները վաղուց են ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Ավելին՝ Մարդու իրավունքների ասոցիացիան Թուրքիայում առաջին կազմակերպություններից է, որն արդեն մի քանի տարի է Ստամբուլում ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներ է կազմակեպում:

Քննարկմանը ներկաՄարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ և Թուքիայիում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը խոսեց հայ-թուրքական հարաբերություններում քայլերի հաջորդականության մասին՝ բացել սահմանը, ճանաչել Ցեղասպանությունը և սկսել երկխոսություն:

«Մենք հռչակագրում նաև նշել ենք հատուցման մասին, բայց պետք է հերթով գնալ: Ցեղասպանության խնդիրը ոչ միայն քաղաքական, իրավական, կամ մարդկային խնդիր է, այլ ավելի ամբողջական և 20-րդ դարի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Կարևորը այն չէ, թե մյուս երկրները ինչ են ասում, կարևորը այն է, որ այդ հանցագործությունները ընդունեն և դատապարտեն, որպեսզի այն չկրկնվի: Այն նաև ազգամիջյան խնդիր է, և այս ազգերը պետք է հաշտվեն ու համերաշխության մեջ ապրեն:  Թուրքիան պետք է քայլ անի առանց որևէ նախապայմանի և նախապես ընդունի, որ Ցեղասպանությունը՝ Ցեղասպանություն է: Թուքիայի իշխանությունները պետք է բացահայտ և պաշտոնական ներողություն խնդրեն: Դրանից հետո պետք է փնտրտուքներ սկսել, թե ինչպես պետք է հաշտեցման եզրեր գտնել հայ և թուրք ժողովուրդների միջև»,-նշեց Ալաթաշը:

Ըստ նրա՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը պետք է բացի ոչ թե այլ կազմակերպությունների հորդորներով, այլ իր ներքին զարգացումների շնորհիվ:

Ալաթաշի խոսքերով՝ Թուրքիան այդ ներուժն այսօր ունի:

«Թուրքիան չի կարող ականջները փակել աշխարհի ձայնի առաջ: Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը կսկսվի, սակայն Թուրքիան առաջինը ինքը պետք է քայլ կատարի՝ ընդունելու Ցեղասպանությունը, բացելու սահմանը, որից հետո կսկսվի երկխոսությունը»,-ընդգծեց Ալաթաշը:

Կիրակոսյանը կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է, բայց դրանով պայքարը չի ավարտվի. «Այն կշարունակվի, իսկ Թուրքիայում մենք կտեսնենք, թե ինչպիսի արձագանք կլինի»:

 Ալաթաշը հավելում է, որ չնայած Թուրքիան հայերի ու մյուս ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ ունի, այնուամենայնիվ Թուրքիայում լուրջ փոփոխություններ կան. հասարակության մեջ տաբու համարվող թեմաները սկսել են ավելի բաց և ազատ քննարկվել: Մարդիկ ավելի հանգիստ են խոսում այդ խնդիրների մասին:

«Աշխարհի պատմությունը լի է պետությունների կույր քաղաքականությամբ: Պետք է ատելության խոսքերին վերջ տալ և ամեն պետություն իր պատմության հետ պետք է հաշտվի: Սա պետք է անել նրա համար, որպեսզի հաշվի նստել ճշմարտության հետ և կերտել սերունդների ապագան: Այդ դեպքում, երբ Թուրքիան սպանություններ կատարողներին ներկայացնի ոչ թե որպես հերոս, այլ՝ մարդասպան, ամեն ինչ իր տեղը կընկնի»,-հավելեց Ալաթաշը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ