«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ
15.04.2015
12:00
«Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) հինգ անդամների կալանավորման իրավական հիմքերը կաղում են: Նրանց նկատմամբ հարուցած քրեական գործը քաղաքական աստառ ունի: Ըստ էության՝ ՀԽ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին հայտարարեցին Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների փաստաբանները: Նրանք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի վերաբերյալ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով:

Ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություն հրահրելու կասկածանքով ձերբակալեցին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին: Ձերբակալվածների բնակարաններում անցկացված զուգահեռ խուզարկաություններից հետո առաջադրվեց մեղադրանք ՀՀ Քրեական օերնսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում: Այնուհետև դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանները բացահայտել են, որ այն իրականում հարուցվել է փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 24-ին ձևավորվել է 29 հոգուց բաղկացած քննչական խումբ:

ՀԽ անդամների դեմ սկսված հետապնդման գործընթացը, նշում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Տիգրան Եգորյանը, շարունակվեց դատարաններում, որտեղ դատավորները «փորձում էին անաչառ դատավարության պատրանք ստեղծել»: Փաստաբանի կարծիքով դատարանների որոշումները նախապես պատրաստված են եղել: «Կալանավորման մասին ընդունված 8-10 էջանոց որոշումները գրվել են 20-25 րոպեի ընթացքում, ինչը ֆիզիկապես անհնար է, և սա խոսում է այն մասին, որ որոշումները նախապես սևագրված են եղել», - հայտարարեց Եգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց հայացքների համար:

«Հիմնադիր խորհրդարանը» արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում իրականացնում է բողոքի ակցիաներ «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով: Ընդդիմադիր շարժման անդամները նախատեսում են բողոքի ակցիաներ իրականացնել ապրիլի 24-ին, երբ Երևանում կանցկացվեն Ցեղասպանության 100-ամյա տերելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ, իսկ միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնացված կլինի Հայաստանի վրա:

Տիգրան Եգորյանը նաև հիշեցրեց, որ ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն արդեն մեկ անգամ ենթարկվել է քաղաքական հետապնդման Քրեական օրեսնգրքի 301 հոդվածով՝ սահմանդրական կարգի բռնի տապալման կոչեր անելու մեղադրնաքով, և այդ կապակցությամբ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը, հղում կատարելով 2006 թ-ին Սեֆիլյանի նկատմամբ հարուցած քրեական գործին, նշեց, որ այժմ ներկայացված մեղադրանքը հնարավոր չի լինի պաշտպանել: Ըստ այդմ՝ փաստաբանը կարծում է, որ իշխանությունը վաղ թե ուշ հրաժարվելու է այս մեղադրանքից: «Հակառակ պարագայում մենք ունենալու ենք Եվրոպական դատարանի ևս մեկ որոշում, ինչի բացասական հետևանքները կրելու է ինչպես պետությունը, այնպես է մենք՝ հարկատուներս», - հայտարարեց Հակոբյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ժամանակին ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվեց Ժիրայր Սեֆիլյանի օգտին որպես բարոյական հատուցում գանձել 6000 եվրո:

Ասուլիսի մասնակից փաստաբան Արա Զաքարյանն անդրադարձավ իրավապահ մարմինների կողմից խուզարկությունների արդյունքում հայտնաբերած և առգրավված իրերին: Նրա համոզմամբ, ներկայացված ապացույցները բավարար չեն:

«Քննությունն իրականացնող մարմինը ներկայացրել է դատարանին խուզարկության արձանագրություններ, ըստ որի՝ հայտնաբերվել և առգրավվել են փայտյա, մետաղյա ձողեր, թրեր, էլեկտրաշոկ և այլ առարկաներ: Հավատացնում եմ ձեզ, որ նմանատիպ առարկաններ ցանակացած անձի բնակարանում կարելի է հայտնաբերել: Այստեղ ես որևէ տրամաբանական կապ չեմ տեսնում, որ այդ ամենի հիման վրա կարելի է ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ուղղությամբ», - նշեց Զաքարյանը:

Նա նաև տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները գործը հարուցել են փետրվարի կեսերին, իսկ Երևանի քաղաքապետարանն ապրիլի սկզբին բավարարում է Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու դիմումը: «Իրավապահները պնդում են, որ «Հիմնադիր խորհրդարանը» նախապատրաստվել է զանգվածային անկարգությունների, ինչի մասին իրավապահ մարմիններն իմացել են փետրվարի կեսերին, սակայն քաղաքապետարանը թույլատրել է նրանց անցկացնել հանրահավաք ապրիլի 24-ին: Որտե՞ղ է տրամաբանությունը», - տարակուսանք հայտնեց նա՝ հավելելով, որ այս ամենը խոսում է միայն ՀԽ անդամների դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին:  

Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունները գնացին այս քայլին, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հնարավորություն չունենան ապրիլի 24-ին քաղաքական վերնախավի նկատամամբ «արտահայտել խիստ բացասական վերաբերմունք»:

Ասուլիսի ընթացքում փաստաբանները անդրադարձան նաև ՀԽ անդամների ձերբակալության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, որում չի տրվում իրավական գնահատական, այլ ներկայացվում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների գործողությունների մասին տեղեկություն: Փաստաբաններին չի բավարարել օմբուդսմենի հայտարարությունը: «Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ոչ միայն բավարար չեն, այլև այնտեղ պարունակվում է թյուր տեղեկություն», - հայտարարեց Լուսինե Հակոբյանը:

Չնայած փաստաբանների համոզմունքին, որ իրավական մեխանիզմներով դժվար է պայքարել «քաղաքական պատվերով հարուցած գործի դեմ», այնուամենայնիվ, նրանք վստահ են, որ պետք է սպառել կալանքի որոշման վիճարկման վերաբերյալ ներպետական ընթացակարգերը և դիմել ՄԻԵԴ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ