ԵՏՄ-ն պարտաստ չէ միասնական արժույթի ներդրմանը
23.03.2015
12:30
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ձևավորման հնարավորությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հնչեց որպես ամպրոպ պարզ երկնքում: Անդամ պետությունները շատ խնդիրներ ունեն, դեռ չեն հաղթահարել տնտեսական ինտեգրացիայի դժվարությունները և շատ վաղ է խոսել միասնական արժույթի ձևավորման մասին: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը:

Ասատրայնի խոսքերով՝ միասնական արժույթի ներդրման մասին հայտարարությունը զուտ քաղաքական ենթատեքստ ունի և տնտեսապես հիմնավորված չէ: ԵՏՄ տարածքում, նրա կարծիքով, առաջին հեթին պետք է աշխատել ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, այլ ոչ թե խոսել միասնական արժույթի մասին, որը հեռավոր ապագայի հարց է: «Ես կողմնակից եմ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, սակայն հասկանում եմ, որ ցանկացած տնտեսական միության ձևավորման արդյունք պետք է լինի միասնական արժույթի ներդրումը: Բայց այս դեպքում քաղաքական գործիչները շատ շտապեցին: Այս հարցում որոշումները պետք է ավելի քան մտածված լինեն», - նշեց Ասատրյանը:

Ինչպես հայտնի դարձավ Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից, մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրած հանձնարարականներից մեկով ՌԴ կառավարության անդամներին հանձնարարվել է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Այս խնդիրն Աստանայում մարտի 20-ին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էին նաև Ղազախստանի, Բելոռուսի և ՌԴ-ի նախագահներ: Այդ հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել էր բանակցություններ սկսել երեք երկրների միասնական արժութային միություն ստեղծելու շուրջ:

Միասնական արժույթի ձևավորման հնարավորություններն ու խնդիրները «Մեդիա կոնտրոնում» մարտի 23 կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով քննարկեցին հայ և ռուս փորձագետները: Քննարկման բանախոսներն էին Երևանից ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը, տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյան, իսկ Մոսկվայից ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Միխայիլ Դելյագինը և տնտեսագետ Ալեքսանդր Կնոբելը:

Տնտեսագետները համակարծիք էին, որ միասնական արժույթի ձևավորման գաղափարը դեռ շատ սաղմնային վիճակում է: Ավելին՝ ժամանակին ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի ղեկավարները պայամավորվել էին անդրադառնալ այդ հարցին 2025 թ-ին հետո: «Քանի դեռ չեն ստեղծվել միասնական ֆիսկալ քաղաքականություն իրականացնող մարմիններ, չկա միասնական քաղաքականություն, շատ վաղ է խոսել միասնական արժույթի մասին», - պարզաբանեց Ասատրյանը՝ հավելելով, որ Եվրամիությունը հասել է միասնական արժույթի ներդրմանը կես դար տևած ընտեգրացիոն գործընթացներից հետո: 

Ալեքսանդր Կնոբելը միասնական արժույթի անցման դժվարություններինց նշեց նաև ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացվածության տարբերությունները: «Բացի այդ այլ փիլիսոփայությամբ են գործում նաև մեր երկրների տնտեսությունները: Մեծ է տարբերությունը նաև մեկ շնչին ընկող ՀՆԱ-ի մասով և այլն», - նշեց Կնոբելը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամ պետությունները դեռ պատրաստ չեն միասնական արժույթի անցնելուն: Նրա կարծիքով, այս հարցի շուրջ բարձրացված աժիոտաժը գալիս է այն հանգամանքինց, որ միասնական արժույթի անցման որոշումը քաղաքական է: 

«Ինտեգրացիան ԵՏՄ շրջանակներում առաջնորդվում է քաղաքական մոտիվներով: Եվրասիական միության շրջանակներում մի շարք գործընթացներ առաջ են անցնում տնտեսական նպատակահարմարությունից, և որքան ուժեղանան այդ գործընթացները, այնքան լուրջ ռեսուրսներ պետք է ներդնի երկներից մեկը: Կարելի է ենթադրել, որ այդ երկիրը Ռուսաստանն է», - նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ եվրասիական ինտեգրացիան այս այժմ բխում է ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը խնդիր է և պետք է լուծում ստանա:

Նրա կարծիքով ԵՏՄ միասնական արժույթի ձևավորման հարցը քննարկվում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, քանի որ Հայաստանը նոր է մուտք գործել ԵՏՄ, իսկ Ղրղզստանը գտնվում է այդ ճանապարհին: «Բացի այդ հաշվի առնելով ԵՏՄ անդամ պետությունների տենտեսական զարգացվածության տարբերությունները, պետք է կիրառել միասնական արժույթի հնարավորությունները կոնկրետ պետությունների դեպքում և չափել նրանց տնտեսության մոնետիզացիայի աստիճանը: Հակառակ պարագայում կարող են առաջ գալ խնդիրներ, որոնց լուծման համար պետք է վճարեն մեծ պետությունները», - պարզաբանեց Կնոբելը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյան ևս համակարծիք է գործընկերների հետ: «Միասնական արժույթին անցնում են տնտեսական միավորումներում, երբ առկա են համապատասխան տնտեսական հիմքեր, այլ ոչ թե ուղղակի քաղաքական ցանկություն: Արժութային միություն ձևավորելու համար պետք է անցնել ինտեգրացիայի և զարգացման մի քանի փուլեր: Այժմ դեռ վաղ է խոսել միասնական արժույթին անցելու մասին, բայց քննարկումներ այդ ուղղությամբ պետք է իրականացնել», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ