Ինչպե՞ս արդիականացնել «Զվարթնոց» օդնավակայանի կլոր շենքը. Ճարտարապետները ներկայացրին նոր նախագիծ
01.04.2016
12:00
Մի խումբ ճարտարապետներ, չնայած պնդումներին, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդիականացման և որպես օդանավակայան շահագործման ենթակա չէ, «Մեդիա կենտրոնում» ապրիլի 1-ին ներկայացրեցին տվյալ մասնաշենքի արդիականացման նախագիծը: Նրանք իրականացրել են նախահաշվարկ և համոզված են, որ 25 մլն դոլար ներդումների դեպքում շինությունն ամբողջությամբ կհամապատասխանի միջազգային օդանավակայանի շահագործման համար անհրաժեշտ չափանիշներին:

«Արդեն 15 տարի է անընդհատ ասվում է հասարակությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը չի համապատասխանում արդի պայմաններին, օդանավակայանի համար անհրաժեշտ գործառույթներին և այն չի կարող ծառայել, որպես ժամանակակից օդանավակայան: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշակի ներդրումներ իրականացնելու պարագայում այն կարող է ծառայել որպես օդանավակայան՝ միջազգային չափանիշներին համապատասխան», - հայտարարեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ տեղեկացնելով, որ մի խումբ ճարտարապետներով կազմել են կլոր մասնաշենքի արդիականացման նախագիծ, որը թույլ կտա այն վերածել ֆունկցիոնալ օդանավակայանի և պահել վերջինիս ճարտարապետական տեսքը:

Խնդիրը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որտեղ կտրականապես դեմ են արտահայտվել օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժմանը՝ առաջարկելով առավել համապատասխան ճանաչել ճարտարապետներ Անահիտ Թարխանյանի և Ժորժ Շեխլյանի արդիականացման նախագծերը: «Հանրային խորհրդի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի Ավիացիայի ենթահանձնաժողովի մարտի 22-ի նիստում անընդունելի է համարվել կոնցեսիոների՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության 2013-2017 թթ. Մաստեր-պլանով առաջարկած ճարտարապետական լուծումը, և առաջարկվել է ՀՀ նախագահին և կառավարությանը՝ խստիվ արգելել համալիրի որևէ ապամոնտաժման աշխատանքների իրականացում մինչև այլընտանքային նախագծի հաստատումը», - հայտարարեց Ավիատորների ազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգորի Վարդանյանը:

Նոր նախագծով, նշում է Թարխանյանը, առաջարկվում է օդանավակայանի կլոր մասնաշենքն արդիականացնել և ընդլայնել պահեստային մասի հաշվին: «Եթե մենք մեքենաների կայանատեղը հանում ենք օդանավակայանի տակից, ինչը միջազգային պահանջ է, ձևավորվում են տարածքներ, ինչը թույլ կտա նորմալ  իրականացնել օդանավակայանի աշխատանքը: Բացի այդ, եթե նոր մասնաշենք կառուցելու համար կոնցեսիոները պետք է ներդնի 110 մլն դոլար և ընդհանուր առմամբ գործող օդանավակայանի հետ ունենա 7 «գեյթ», մեր առաջարկով կծախսվի ընդամենը 25 մլն դոլար: Արդյունքում կպահպանվի այս շենքը և այն կունենա 11 «գեյթ»», - տեղեկացրեց նա։

Զվարթնոց օդանավակայանի գործող մասնաշենքի շինարարության վրա, ասաց Թարխանյանը, կոնցեսիոները ներդրել է 160 մլն դոլար: «Ըստ պայմանագրի՝ այն ինչ կոնցեսիոները կառուցում է զրոյից, դառնում է իր սեփականություն, իսկ այն ինչ վերականգնում կամ արդիականացնում է, մնում է պետական սեփականություն», - ընդգծեց բանախոսը՝ ենթադրելով, որ հավանաբար սա է պատճառը, որ կոնցեսիոները չի ցանկանում ներդրում կատարել կլոր մասնաշենքի արդիակացաման վրա և անպայման ձգտում է կառուցել նորը:

Քննարկմանը ներկա «Հայնախագիծ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ օդանավակայանը, իհարկե, ժամանակի ընթացքում զարգանալու և ժամանակի չափանիշներին համապատասխանելու խնդիր ունի, ուստի չեն բացառվում շենքի ներսում որոշակի փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մշակութային արժեքը պետք է ստորադասվի այդ խնդիրների իրականացմանը:

«Բոլոր այն երկրներում, որտեղ նման խնդիրներ են առաջացել, այդ շենքերը պահպանվել են և օգտագործվել այլ նպատակներով: Մեր գերխնդիրը «Զվարթնոց»-ի շենքը պահպանելն է: Թե այն կլինի կոնցեսիոների կամ պետության հովանու ներքո, կծառայի որպես օդանավակայն, թե ոչ, այլ հարց է: Այն մեր մշակութային դիմագիծն է և ճարտրապետական աժեք, որը քադել չի կարելի», - եզրափակեց նա։  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
07.08.2020
14:00
Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

«Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա»
04.08.2020
17:00
Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա» թեմայով:

««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց»
04.08.2020
12:00
Օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում ««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...