Քաղհասարակության առաջարկները խոշտանգումների արդյունավետ քննության ապահովման համար
21.05.2015
09:00
Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ քննության անցկացման խնդիրների վերաբերյալ այսօր քննարկում անցկացրեցին հայ իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ:

Քննարկումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ իրենք մշակել են ծավալուն ռազմավարական ծրագիր, որի նպատակն է աջակցել իրավական պրակտիկայի կիրառման փոփոխությանը:

«Նպատակը կայանում է նրանում, որ կարողանան նպաստել մեր երկրում խոշտանգումների արդյունավետ քննության մեխանիզմների ստեղծմանը, ներդրմանը, կամ եղած մեխանիզմները ավելի արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակով տարվում են վերլուծական աշխատանքներ և մշտադիտարկման աշխատանքներ»,-նշեց Ամիրյանը:

Քննարկմանը ներկա Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց իր զեկույցը՝ խոշտանգման բացարձակ արգելքի ապահովումը Հայաստանում թեմայով:

Նա ասաց, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո, վերցրել էր որոշ պարտավորություններ, որոնց մի մասը կյանքի են կոչվել:

«2001-ից սկսած Արդարադատության նախարարությունը բարձրացրեց համագործակցությունը ՀԿ-ների հետ և համակարգը դարձավ բավականին թափանցիկ: ՀՀ-ն մի քայլ առաջ գնաց օրենք ընդունելով «Ձերբակալվածների և կալանավորվածների մասին» և ստեղծվեցին հասարակական դիտորդական խմբեր, որոնք հնարավորություն ունեցան քրեակատարողական հիմնարկներում և Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում դիտորդություն իրականցնել: ԵԽ անդամակցությունից հետո կարևոր էր նաև մարդու իրավունքների ինստիտուտի ստեղծումը»,-ասաց Իշխանյանը:

Նա հավելեց, որ չնայած կատարված քայլերին, խոշտանգումների կանխարգելման հետ կապված լուրջ տեղաշարժեր չկան Հայաստանում:

«Խոշտանգումներ չունենալու համար պետությունը առաջին հերթին պետք է աշխատի կանխարգելման ուղղությամբ: Խոշտանգումների կանխարգելման համար անհրաժեշտ է նաև դատարանների լիարժեք անկախություն: Հայաստանում հիմնականում իներցիոն մտածողություն է ինչպես հանրության մոտ, այնպես էլ իշխանության վերին օղակներում: Խոշտանգումների դեպքում պատժի խստությունը կարևոր է,  բայց ավելի կարևոր է պատժի անխուսափելիությունը»,-ընդգծեց Իշխանյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ խոշտանգումների կանխարգելման համար պետք է աշխատել հասարակական կարծիքը փոխելու ուղղությամբ և անհրաժեշտ է կատարելագործել  հասարակական վերահսկողության մեխանիզմները:

Քննարկման մասնակից, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Հայաստանի «Քրեական օրենսգիրքը» խոշտանգումներ հասկացությունը չի սահմանում այնպես, ինչպես ՄԱԿ-ի խոշտանգումներ դեմ կոնվենցիան է սահմանել և այդ առումով համապատասխանեցված չէ միջազգային չափորոշիչներին:

«Անդրադառնալով քրեադատավարական կողմին՝ կցանկանայի նշել, որ քննությունը պետք է միջազգային չափանիշներին համապատասխան լինի և անհապաղ: Իրականում մեզ մոտ միշտ չէ, որ քննությունը կատարվում է անհապաղ, թեև օրենքով սահմանված է տասնօրյա ժամկետում քրեական գործի հարուցումը: Բացի այդ  խոշտանգման ենթարկված անձը չի կարողանում լիարժեքորեն ծանոթանալ քրեական գործերի նյութերին: Զոհը պետք է  հնարավորություն ունենա արդյունավետ մասնակցություն ունենալ նախաքննության ընթացքին»,-նշեց Ալումյանը:

Քննարկման մասնակից, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հավելեց, որ տուժողի համար արդարադատությունը ավարտվում է նախաքննությամբ, իսկ դատարանում նա ոչինչ այլևս չի կարող անել, ինչպես ցույց է տալիս դատական պրակտիկան:

«Փոխատուցումը նույնպես համաչափ չէ խոշտանգման ենթարկված անձի նկատմամբ: Մենք առաջարկում ենք վերանայել փոխհատուցման չափը, որպեսզի արդար փոխհատուցում լինի: Պաշտոնատար անձնաց համար նախատեսված չէ նաև հանացակազմ օրենսգրքում: Բացի այդ խոշտանգման գործերը պետք է գտնվեն ոչ թե քաղաքացիական դատարանի, այլ վարչական դատարանի իրավասության ներքո: Դա նույնպես պետք փոխել: Մենք առաջարկում ենք նաև ապահովել արտադատական կարգով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները»,-նշեց Զեյնալյանը:

Բանախոսները հավելեցին,  որ խոշտանգումների կանխարգելման համար կարևոր խնդիր է նաև փաստաբանների, քննիչների, ոստիկանների և դատավորների կրթվածության, մասնագիտական պատրաստվածության բարձրացման հարցը:

Բանախոսների ելույթներից հետո խոշտանգումների կանխարգելման միջազգային փորձը ներակայացրեցին միջազգային փորձագետները, որից հետո սկսվեց հարցուպատասխան մասնակիցների միջև:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: