ՏԻՄ ընտրություններ. մարդիկ հիասթափված են, ընդդիմությունը` պասիվ
05.06.2015
11:00
Թեև քաղաքական ուժերը կարևորում են ՏԻՄ ընտրությունները, սակայն քչերն են անգամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այդպիսի պատկեր է ստեղծվում Հայաստանում անցկացվող գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններում, ինչից բացառություն չկազմեց հունիսի 7-ին սպասվող ընտրական գործընթացը:

Ընդդիմադիր ուժերը ՏԻՄ ընտրությունների պասիվությունը հիմնականում բացատրում են ռեսուրսների սղությամբ և քվեարկության արդյունքների կանխորոշվածությամբ: 

Հատկանշական է, որ 2015թ. հունիսի 7-ին հանրապետության թվով 32 համայնքներում նշանակած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդդիմադիր ուժերից մասնակցում են միայն Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները` այն էլ մեկ-երկու թեկնածուով:  ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված է 33 անձ: Միայն երկու թեկնածու կա ՀՅԴ-ից, մեկը՝ «Բարգավաճ Հայաստանից»: Թեկնածուների գերակշիռ մասը` թվով 17 անձ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է: Իսկ մյուս 13-ը անկուսակցական են, որոնցից մեկը հանդիսանում է վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը (Արտաշատ):

ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են համապետական ընտրություններում հաջողության հասնելու համար: Այստեղ է որոշվում համապետական ընտրությունների «բախտը»: Համայնքային ընտրություններն են հանդիսանում իշխող Հանրապետական կուսակցության հաջողության գաղտնիքը: Այս մասին հայտարարեց Աղգային ժողովի ՀՀԿ կուսակցության խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 5-ին Լեռնիկ Ալեքսանյանի և «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Քաղաքացիների ներգրավվածությունը ՏԻՄ ընտրություններին. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով քննարկում:

Ալեքսանյանի խոսքով ՀՀԿ-ն միշտ մեծ ուշադրություն է դարձրել ՏԻՄ ընտրություններին, անգամ, երբ դեռ իշխանություն չէր: «Ամեն ինչ սկսում է հենց այստեղից: Տեղական ընտրությունները լավ հնարավորություն է նաև տեղերում մարդկանց հետ շփվելու և տրամադրությունները զգալու համար: Երբ շփվում ես մարդկանց հետ տեղում, չես փակում ընտրություններից հետո կուսակցության գրասենյակները, նշանակում է կապը պահում ես մարդկանց հետ: Հաճախ մարդիկ գալիս են, բողոքում, անգամ հայհոյում, ինչը նորմալ է», - նշեց պատգամավորը` հավելելով, որ կուսակցությունները պետք է ներկայացված լինեն համայնքներում և ակտիվ մասնակցեն լոկալ ընտրություններին:

ՀՀԿ-ն, ըստ Ալեքսանյանի, իմպերատիվ չի համարում այն հանգամանքը, որ իր բոլոր թեկնածուները լինեն կուսակցական:

«Կարող են լինել անկուսակցականներ: Կարևոր է, որպեսզի թեկնածուն լինի համայնքի կողմից հարգված և հեղինակություն վայելող անձ», - նշեց նա և անկեղծացավ. «Եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ն վերոնշյալ պատճառով ընտրություններին աջակցել է ոչ թե իր կուսակցին, այլ անկուսակցականին»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, ով ընտրություններից առաջ շրջել է մարզերով և համայնքներով, կիսվեց իր պատկերացումներով բնակիչների շրջանում տիրող տրամադրությունների մասին:

«Մարդիկ երկնքից են փրկություն սպասում այս իշխանություններից ազատվելու համար: Իշխանության մեջ, իհարկե, կան խարիզմա ունեցող թեկնածուներ, բայց ասում եմ այն, ինչ կա», - նշեց Մուրադյանը: 

Նա ևս կարևորեց ՏԻՄ ընտրությունների նշանակությունը, սակայն ընդդիմության պասիվությունն այդ գործընթացում հիմնավորեց ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ:

«Իշխանությունը անհամեմատ բարենպաստ վիճակում է, քանի որ ունի անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և վարչական լծակներ, ինչից զրկված է ընդդիմությունը: Հենց դրա համար մենք շեշտը դնում ենք կուսակցություններին պետության կողմից ֆինանսական աջկցության հատկացման անհրաժեշտության վրա», - նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը, ում հետ չհամաձայնեց Լեռնիկ Ալեքսանյանը, ասելով, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար մեծ ռեսուրսներ հարկավոր չեն: 

Մյուս դժվարությունը, որին հանդիպում է ընդդիմությունը համայնքային ըտրություններին, ըստ Մուրադյանի, համայքներում ձևավորված բարեկամական-կլանային համակարգն է: «Մարդիկ քվեարկում են մի տեսակ ճորտի հոգեբանությամբ»,-հավելեց նա:

Մուրադյանի խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանություններն ունեն իրենց նախընտրելի թեկնածուն, իսկ մյուսների առաջադրումը ձևական բնույթ է կրում:

«Դա արվում է եվրոպական կառույցներին ու դիտորդներին համոզելու համար, որ ժողովրդավարական ընտրություններ են անցկացնում», - պարզաբանեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ