Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն
16.10.2021
14:30
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնը «Լոֆթ Գյումրի» կենտրոնում կազմակերպեց հանդիպում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ «Covid-19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով:

Պատվաստումը «մութ ուժերի» կազմակերպած գործընթա՞ց է։ Պատվաստումները կարո՞ղ են բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական առողջության վրա և դառնալ անպտղության պատճառ:
Կորոնավիրուսի պատվաստման մասին շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք միշտ չէ, որ հավաստի են կամ համապատասխանում են իրականությանը։ Այդ տեղեկությունները, ըստ ոլորտի մասնագետների, վտանգավոր են ոչ միայն տեղեկատվական առումով, այլև ուղղակիորեն կարող են վնասել մարդու առողջությանը։
«Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով հանդիպման ընթացքում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսեց Covid-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ միֆերի, կեղծ լուրերի, ապատեղեկատվության ու իրականության մասին: Ներկայացրեց, թե ինչ ազդեցություն է ունենում ապատեղեկատվությունը հանրային առողջության, հանրային կարծիքի ու վարքագծի վրա: Ովքեր և ինչ նպատակով են տարածում այդ միֆերը:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ