Բռնություններ, նոր սահմանափակումներ լրագրողների համար. ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ՞
26.08.2021
11:00
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում Բռնություններ, նոր սահմանափակումներ լրագրողների համար. ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ՞ թեմայով:
Բանախոսներ՝
Դանիել Իոաննիսյան` Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող
Շուշան Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Օգոստոսի 25-ին Ազգային ժողովում Անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը, հրմշտել և սպառնացել են նրանց՝ թույլ չտալով լուսաբանել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը։

Նախորդ օրը՝ օգոստոսի 24-ին ևս Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվել է խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից լրագրողներին հեռացնելով:

Իսկ օգոստոսի 11-ին Ազգային ժողովի լրագրողական օթյակում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին պարտադրել էին լքել իրենց համար նախատեսված տարածքը, ինչպես նաև դադարեցվել էր Ազգային ժողովի նիստի առցանց հեռարձակումը:
Խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումները սկսվել են օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին զուգահեռ:

ԱԺ նախագահը օգոստոսի 2-ին որոշում էր կայացրել, համաձայն որի «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում։
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ
20.01.2022
12:00
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

Թեման՝ «Ի՞նչն է խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Արցախ»:
Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում
19.01.2022
12:00
Հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:

Բանախոսներն են՝
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
Անուշ Հայրումյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական դեպարտամենի պետ,
Անահիտ Խաչատրյան՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը
18.01.2022
12:00
Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով:

Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում
13.01.2022
12:00
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ՝ «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ