Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը
02.06.2021
11:00
Հունիսի երկուսին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը:

Հայաստանի պետական կառավարման համակարգում փոփոխություններ ու բարեփոխումներ են կատարվում, սակայն երբեմն դժվար է կողմնորոշվել՝ կոնկրետ ինչն ու ինչպես է փոխվում, ով և երբ է դա իրականացնում: Բարեփոխումներն ավելի հասկանալի դարձնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ պատրաստել է Reforms.am կայքը:
«Հայաստանում տարիներ շարունակ տեղի են ունենում բարեփոխումներ, բայց հանրության լայն շերտեր այդքան էլ տեղյակ չեն, թե ինչն է փոխվում, և որպեսզի հանրության համար առավել հասկանալի դարձնենք բարեփոխումները, 2 տարի առաջ ծագեց համապատասխան կայք ստեղծելու գաղափարը», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ասուլիսին ներկա էր ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի (USAID Armenia) տնօրեն Ջոն Ալեյոն, որը շատ կարևորեց այս նախաձեռնությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին ժողովրդավարացման ճանապարհին՝ իրականացնելով բազում ծրագրեր՝ ուղղված կոռուպցիայի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը: «Որպեսզի ժողովրդավարությունը գործի, քաղաքացիները պետք է իրենց դերակատարումը ունենան, որպեսզի քաղաքացիները արդյունավետ լինեն, նրանք պետք է իրազեկ լինեն, այդ առումով ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Սա կօգնի շարքային քաղաքացուն ապահովելու համապարփակ տեղեկատվություն կառավարության բարեփոխումների վերաբերյալ», եզրափակեց բանախոսը:

ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը կարևորեց նախաձեռնությունը երկու առումով.  «Սա քաղաքացիների իրազեկվածությունը ապահովող էֆֆեկտիվ գործիք է և մյուս կողմից` քաղաքացիական վերահսկողությունը բարեփոխումների իրականացման նկատմամբ ապահովող գործիք․ այս երկու կարևոր ուղենիշներն են նման նախաձեռնությունը դարձնում օգտակար և կարևոր»։

Պարոն Ալեյոն ընդգծեց նաև, որ կայքում տեղեկատվությունը ներկայացված է հանրամատչելի և հասանելի ձևով, որ ցանկացած մարդու համար պարզ և հասկանալի լինի: «Ես վստահ եմ, որ կայքը կօգնի մեծացնել կառավարության թափանցիկությունը և հաշվետվողականությունը»:

Շարունակելով այս միտքը՝ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ շատ հաճախ տարբեր փաստաթղթերում բարդ իրավական ձևակերպումները հասարակության համար ստեղծում են ընկալման խնդիր: «Իրազեկման բացը ստեղծումը պարարտ հող ապատեղեկատվության համար, որովհետև շատ դեպքերում մանիպուլատիվ պնդումները շատ պարզ, մատչելի ձևակերպումներ ենք, որոնք առաջին հայացքից թվում են տրամաբանական: Կարևոր է, որ կայքում կան ուղիղ հղումները փաստաթղթերին»:  

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խորհրդարանական արտահեր ընտրություններ 2021
18.06.2021
19:56
Իրազեկման տեսանյութերը պատրաստվել են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ: Տեսանյութերում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: #VoteforArmenia #Elections2021 #ElectionsArmenia #InformedCitizen #osfarmenia #pjc
ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում
17.06.2021
19:00
Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
Ընտրություններ Հայաստանում. Անդրադարձ նախընտրական արշավին և ընտրությունների օրվա կանխատեսումներին
17.06.2021
15:00
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը անց է կացնում նախընտրական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում հայաստանյան առաջատար քաղաքական վերլուծաբանների միջև՝ անդրադառնալով քարոզարշավին, լրատվամիջոցների գործունեությանը, քաղաքական լարվածությանը և երկրի այլ կարևոր զարգացումներին:

Փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում
16.06.2021
15:30
Մեդիա կենտրոնը հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին կազմակերպեց վեբինար փաստերի ստուգումը նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում թեմայով, որի փորձագետ-հյուրն էր Մարիամ Ցիցիկաշվիլին (Georgia's Reforms Associates (GRASS), Վրաստան)։
Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում
15.06.2021
12:00
Հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանի հետ:
Թեման՝ «Արտաքին քաղաքականությունը՝ նախընտրական ծրագրերում»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ