Քո դերը շատ կարևոր է. ի՞նչ կարող ես անել դու՝ որպես ՀՀ քաղաքացի
11.05.2021
14:00
Մայիսի 11-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դահլիճում կազմակերպեց հանդիպում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
Պատերազմը ստիպեց շատ հարցեր վերանայել, ստիպեց մտածել՝ ի՞նչը մեր երկրում այնպես չէր, որ կորցրեցինք հազարավոր կյանքեր, ունեցանք հազարավոր վիրավորներ, անհայտ կորածներ ու գերիներ:
Ինչպե՞ս չկարողացանք պահպանել Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը: Ի՞նչ էր կախված մեզնից ՝ յուրաքանչյուրիցս, որ գուցե չենք արել:
Ի՞նչ կարող ենք անել հիմա՝ որպես քաղաքացիներ, ինչպե՞ս մասնակցել պետության վերականգնման գործին:
Մենք որոշում կայացնողնե՞ր ենք, թե՞ վերևից իջեցված որոշումների կատարողներ:
Որքանո՞վ է մեր ձայնը հասանելի իշխանություններին: Եվ որքանո՞վ է մեր ձայնը արժեքավոր իշխանությունների համար:
Ի՞նչ դեր է վերապահված քաղաքացիական հասարակությանը:
Եվ, ամենակարևորը, ի՞նչ կարող ես անել անձամբ ԴՈՒ՜…
Ռուբեն Բաբայանը ներկայացրեց իր պատկերացումները՝ ինչպե՞ս յուրաքանչյուրս կարող ենք մասնակցել մեր հարենիքը ճգնաժամային վիճակից դուրս բերելու աշխատանքին, որքան մեծ ու կարևոր է յուրաքանչյուրիս դերը:
Բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ