Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ. անվերջ վերադարձ
08.04.2021
11:00
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը 2019-ի դեկտեմբերի 3-ին դրվեցին հանրային քննարկման հարթակում: Մինչ օրս դրանց շուրջ քննարկումները շարունակվում են: 2020 թ.-ի դեկտեմբերի 3-ին, կառավարությունը, որպես անհետաձգելի, չզեկուցվող հարց, Նախագիծն ընդգրկեց նիստի օրակարգում, ընդունեց՝ առանց քննարկման, ապա ուղարկեց խորհրդարան։


Կառավարության հետ պայմանավորվածության համաձայն և փաթեթի հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ քվեարկեցին վերոնշյալ փաթեթին: Քննարկումը տեղափոխվել է գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

Նախագիծը, ըստ ոլորտի մասնագետների, խոցելի է այն առումով, որ հիմքում չունի ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգում է բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես:

Ինչու՞ է օրենքի այս նախագիծն ավելի շատ հարցեր առաջացնում, քան պատասխաններ առաջարկում: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ հարցազրույցի ընթացքում: Թեման՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ. անվերջ վերադարձ»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա
13.05.2021
14:00
Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց հարցազրույց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով
Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է
10.05.2021
12:30
Մայիսի 10-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է» թեմայով:
Քաղաքացու կերպարի վերաիմաստավորումը հետպատերազմյան Հայաստանում
07.05.2021
17:00
Մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը Դիլիջանի համայնքային կենտրոնում (61 Մյասնիկյան, Դիլիջան) կազմակերպել է հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...