Ազատություն կին գերիներին ու իրավապաշտպաններին. մարտահրավեր՝ աշխարհին
12.03.2021
13:00
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց հարցազրույց «Ազատություն կին գերիներին ու իրավապաշտպաններին. մարտահրավեր՝ աշխարհին» թեմայով։

Բանախոս՝
Գյուլնարա Շահինյան, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ հիմնադիր

Կանանց միջազգային օրվա առթիվ «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ի հիմնադիր Գյուլնարա Շահինյանի և Եվրոպայի խորհրդի, Կանանց խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (WILPF) անդամ Հայդի Մայնցոլտի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր անկյունների կանայք տարբեր երկրների, այդ թվում և Ադրբեջանի նախագահից պահանջում են սիմվոլիկ ճառերի ու ելույթների փոխարեն գործողություններ։ Մասնավորապես, դիմելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին նրանք պահանջում են՝

1․Ճանաչել կանանց կարևորագույն անկյունաքարային դերը խաղաղության տարածման գործում
2․ Ազատել բանտերից կին գերիներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին
3․Իրական ջանքեր գործադրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը իրագործելու համար, որը նպաստում է կանանց մասնակցությունը բոլոր խաղաղաշինական բանակցություններում կայուն խաղաղություն հաստատելու համար։

«Թերևս միայն այդ դեպքում աշխարհի կանայք կկարողանան իսկապես սկսել նշել կանանց միջազգային օրը՝ բառի ամբողջ իմաստով», - ասվում է ուղերձում։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա
13.05.2021
14:00
Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց հարցազրույց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով
Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է
10.05.2021
12:30
Մայիսի 10-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է» թեմայով:
Քաղաքացու կերպարի վերաիմաստավորումը հետպատերազմյան Հայաստանում
07.05.2021
17:00
Մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը Դիլիջանի համայնքային կենտրոնում (61 Մյասնիկյան, Դիլիջան) կազմակերպել է հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...