Հայաստան –ԵՄ համաձայնագիր. ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանը
01.03.2021
13:00
Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մարտի 1-ին լիարժեքորեն ուժի մեջ մտավ:
Այն ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին:


Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտությունը, մշակույթ, առողջապահություն և այլն։
Համաձայնագիրը ստորագրվել էր քաղաքական այլ իրավիճակում, ուժի մեջ մտավ տարածաշրջանային ու ներքաղաքական լրիվ այլ պայմաններում:
Համաձայնագրի  ստորագրման պահից  Հայաստանում  քաղաքական լուրջ  փոփոխություններ եղան՝    2018-ի իրադարձությունները, 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի, Հայաստանի  վրա Ադրբեջանաթուրքական հարձակումը:
Որքանո՞վ Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է անդրադառնալ Համաձայնագրի կատարման որակի վրա:
Այս և Համաձայնագրի կատարման հետ կապված այլ հարցեր ենք քննարկել  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի և  «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ  Լուսինե Հակոբյանի հետ:
Հովսեփ Խուրշուդյան. «Բոլոր քաղաքական գործընթացները՝ ներքաղաքական թե արտաքին քաղաքական, փոխկապակցված են: Մինչև 2018-ի հեղափոխությունը նախկին իշխանությունները կնքել էին այս Համաձայնագիրը, սակայն, չեմ կարծում, թե նրանք քաղաքական կամք ունեին այն լիարժեքորեն գործարկելու: Համաձայնագիրը կնքվել էր ավելի շատ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները պահպանելու նպատակավո , որովհետև 2013-ի շրջադարձից հետո, երբ չորս տարի բանակցված ասոցացման համաձայնագիրը դրժվեց Հայաստանի կողմից և լրիվ այլ միության ՝ ԵԱՏՄ-ի  մեջ մտնելու որոշում կայացվեց, սառել էին հարաբերությունները ԵՄ-ի հետ, և Համաձայնագրի ստորագրումը, մի տեսակ, լրացնելու, փոխհատուցելու նպատակ էր հետապնդում՝ սահմանափակ ոլորտներով և սահմանափակ հնարավորություններով: Սակայն եթե անգամ այս ձևով նախկին իշխանություններն իրականացնեին պայմանագիրը, էական ժողովրդավարական բարեփոխումների էր բերելու: 2018-ի հեղափոխությունից հետո այս համաձայնագիրը միս ու արյուն ստանալու հնարավորություն ստացավ, քանի որ նոր իշխանությունները շհագրգռված էին այն իրականացնելու և նաև ԵՄ-ից աջակցություն ստանալու՝ տեխնիկական, ֆինանսական, քաղաքական»: Որպես արդեն կատարված քայլ՝ Հ. Խուրշուդյանը նշեց սպանդանոցային համակարգին անցումը, ինչը հայրենական արտադրանքը ԵՄ արտահանելու նվազագույն որակ ապահովելու կարևոր քայլ էր: Արդարադատության ոլորտում ևս, ըստ բանախոսի, բարեփոխումներ են իրականացվում. «Տեսանելի է, թե դատական օրնեսգրքում մտցված փոփոխությունը, երբ ՄԻԵԴ-ում պարտված գործերը հիմք են այն դատավորների հանդեպ կարգապահական տույժեր սահմանելու, որոնց պատճառով այդ վճիռները հասել են Եվրոպական դատարան: Կարծում եմ, քանի դեռ գործող իշխանությունը շարունակում է իր նախանշած քայլերը, կա այդ քաղաքական կամքը, կա այս Համաձայնագիրը իրականացնելու հնարավորություն»:

Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ Համաձայնագրի հիմնական մեխը ՀՀ ժողովրդի կյանքի հիմնական բարեփոխումն է՝ մի շարք ոլորտների բարեփոխման հիման վրա, իրավունքի գերակայության, մարդու իրավունքի ու ժողովրդավարական ինստիտուտի ամրապնդման տեսակետից. «Այս համաձայնագիրը մարդու իրավունքները, ժողովրդավարությունը համարում են Համաձայնագրի գլխավոր պայման, որի խախտման դեպքում Համաձայնագիրը ենթակա է խզման: Հետևաբար, շատ կարևոր է, որ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են պետության կողմից, լինեն ոչ թե կոսմետիկ ա, այլ խորքային՚: Մեր հարցին՝ այդուհանդերձ, իշխանությւնների քայլերն ավելի շուտ կոսմետիկ են թե խորքային, Լուսինե Հակոբյանն այսպես արձագանքեց. ՙ Այս փուլում դատաիրավական ոլորտում խորքային փոփոխություններ չեմ տեսնում՝ վեթթինգը, անցումային արդարադատությունը կյանքի չկոչվեցին, ներկայացվեց, թե Սահմանադրությունը հակասում է նման խորքային բարեփոխումներին»:

Համաձայնագիրը մշտադիտարկման հարցում կարևոր դեր է վերապահված նաև քաղհասարակությանը՝ թե՛ խորհրդատվական, թե՛ վերահսկողական:

Համաձայնագիրը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Պատերազմից հետո այս հարցում փոփոխություններ կամ հարցի վերանայում հնարավո՞ր է: Հովսեփ Խուրշուդյանը նկատեց, որ անգամ պատերազմից հետո ԵՄ կողմից եղավ հայտարարություն, որ իրենք հավատարիմ են մնում իրենց հանձնառությանը՝ աջակցելու Մինսկի խմբին: «Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ աշխատելիս պետք է շեշտադրեն Արցախի գոնե միջանկյալ կարգավիճակի հարցը: Կարևոր է գերիների հարցը, որը հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, որի մասին ԵՄ, ԵԽ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններ ընդգծում են և ես վստահ եմ, որ առաջիկայում Ադրբեջանը ստիպված է լինելու գնալ այդ քայլին՝ ազատ արձակել գերիներին: Այլ հարց է, որ հիմա սակարկման նպատակով են պահվում գերիները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով»:
Բանախոսները համակարծիք էին, որ ներքաղաքական անկայունությունը, ճգնաժամը, պետական ինստիտուտների միջև հակասությունները Համաձայնագրի կատարման համար նպաստավոր հող չեն: Ըստ Լ. Հակոբյանի՝ «Համաձայնագրի կատարման համար պետությունում, պետական ինստիտուտներում կայունություն է պետք: Անընդհատ գնդակը մեկ այլ ինստիտուտի դարպասը նետելով՝ այդ կայունությունը վերականգնել հնարավո չէ: Խոսքս նախագահի մասին է, որը, իմ գնահատմամբ, համագործակցում է նախկին շրջանակների հետ, որոնց հետ ներդաշնակ քայլեր են ձեռնարկել ԶՈՒ ԳՇ մի խումբ զինվորականները: Տպավորություն է, որ նախագահը փորձում է պատախանատվությունն իր վրայից հեռացնել և, ամենայն հավանականությամբ, մտադիր է դիմել ՍԴ: Սա ձգձգելու է անկայունթյունը: Հանգուցալուծումն էլ պարզ չէ՝ այս ՍԴ-ի առկայության պայմաններում: Մենք վերադառնում ենք արատավոր շրջան, երբ իշխանություններին ասում էինք պետք է լուծել ժողովրդակարական ինստիտուտների  անկախության հարցը»։

Հ. Խուրշուդյաննը դեռևս հանգուցալուծված չհամարեց «ռազմական հեղաշրջման» թնջուկը. «Հայաստանում մինչ այս հեղաշրջման վտանգը՝ քաղաքական գործընթացներ էին, ես ճգնաժամ չէի անվանի: Սակայն հեղաշրջման այս փորձից հետո կա այդ ճգնաժամը»:

Քաղաքական ճգնաժամի հիմքում նաև ԱԺ-ի ոչ համարժեք արձագանքն է քաղաքական գործընթացներին:
Թե որքանով լիարժեք կիրականացվի Հայաստան-ԵՄ   Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, կախված կլինի Հայաստանում և տարածաշրջանում քաղաքական կայունությունից: Իսկ կայունության հիմքեր, գոնե այս փուլում, չեն երևում:   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները
16.04.2021
20:06
Ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ առցանց քննարկում «Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները» թեմայով:
Իրավիճակի լուծման ի՞նչ տարբերակ է պատկերացնում ժողովուրդը. սոցիոլոգիական հարցում
16.04.2021
20:03
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Իրավիճակի լուծման ի՞նչ տարբերակ է պատկերացնում ժողովուրդը. սոցիոլոգիական հարցում» թեմայով։
Հաշմանդամության կարգավիճակ. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ինչո՞ւ են խախտվում մարդու իրավունքները
14.04.2021
14:00
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Հաշմանդամության կարգավիճակ. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում ինչո՞ւ են խախտվում մարդու իրավունքները» թեմայով։
Կհաջողվի՞ նվազագույնի հասցնել դպրոցների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին
14.04.2021
12:00
ՀՀ-ում համապետական նշանակության ընտրություններին, ավանդաբար, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցնում էին դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին օրվա իշխանութունների կողմից:
Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք. դատախազության նոր նախաձեռնությունը
13.04.2021
16:00
Ապրիլի 13-ին՝ ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք. դատախազության նոր նախաձեռնությունը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...