Ռուսաստանը, Ուկրաինան և արևմտյան ծայրահեղ աջերը․ հարցազրույց ճանաչված քաղաքական առաջատար փորձագետ Անտոն Շեխովցովի հետ
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։30-ին Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց հարցազրույց «Ժողովրդավարական ինտեգրացիա» կենտրոնի տնօրեն (Ավստրիա), Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ (Գերմանիա) և Շվեդիայի միջազգային հարցերի ինստիտուտի (Շվեդիա) հետազոտող Անտոն Շեխովցովի հետ՝ «Ռուսաստանը, Ուկրաինան և արևմտյան ծայրահեղ աջերը» թեմայով։Դավադրության տեսությունները ժամանակակից աշխարհում վիճահարույց երեւույթ են, որի շուրջ կան բազմաթիվ թյուր կարծիքներ: Ըստ այդմ՝ դավադրության տեսությունները հատուկ են ոչ ժողովրդավարական ռեժիմներին: Ընդունված է կարծել, որ դրանց հաճախ դիմում են ավտորիտար պետությունների ղեկավարները, բայց դավադրության տեսությունները, որպես հասարակական կարծիք ձևավորող կամ այդ կարծիքը մանիպուլացնող գործիք, օգտագործվում են նաև ժողովրդավարական երկրներում։
Անտոն Շեխովցովի փորձագիտական հիմնական ուղղությունը եվրոպական ծայրահեղ աջերի խմբերն են, Եվրոպայում ռուսական բացասական ազդեցությունը և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ոչ լիբերալ միտումները: Նա ռուսալեզու «Նոր ծայրահեղ աջերը եվրոպական ժողովրդավարություններում» գրքի (ibidem-- Verlag, 2011) և «Ռուսաստանը և արևմտյան ծայրահեղ աջերը» գրքի (Routledge, 2017) հեղինակն է: