Սարսափ երկրաշարժից. ինչպե՞ս նախապատրաստվել բնական աղետներին
Փետրվարի 16-ին` ժամը 20:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց վեբինար անցկացրեց «Սարսափ երկրաշարժից. ինչպե՞ս նախապատրաստվել բնական աղետներին»:Վեբինարը վարեց հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուր-Կարապետյանը:
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը չափազանց ծանր տարանք բոլորս. տունը ճոճվում է, երեխաները սարսափահար են, ծնողներն՝ անզոր, թվում է՝ վերջ, հիմա ամեն բան կքանդվի: Սա լուրջ սթրես էր հատկապես պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական վիճակում գտնվող հայերիս համար:
Ինչպե՞ս հնարավորինս արագ վերականգնվել սթրեսից:
Ինչպե՞ս հանգստացնել երեխաներին, որոնք հասցրեցին վախենալ ու արդեն ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի:
Ինչպե՞ս հաշտ ապրել բնության հետ՝ պատրաստ բնական աղետներին գրագետ արձագանքելուն:
Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները ստացանք վեբինարի ընթացքում: