Երեխաների, դեռահասների ինքնասպանության, ինքնավնասման փորձեր. ինչպե՞ս կանխել
Փետրվարի 9-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Երեխաների, դեռահասների ինքնասպանության, ինքնավնասման փորձեր. ինչպե՞ս կանխել» թեմայով:- Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի, դեռահասի հետ ինչ-որ բան այն չէ:
- Ինչպե՞ս տարբերել տարիքային, դեռահասային բարդ շրջանը դեպրեսիայից կամ հոգեբանական այլ խնդիրներից:
- Ո՞ր դեպքերում անհապաղ դիմել մասնագետների՝ հոգեբանների, հոգեբույժների օգնությանը։
- Ինչպե՞ս շփվել երեխաների ու դեռահասների հետ, որպեսզի կարողանալ նրանց զերծ պահել սուիցիդալ կամ ինքնավնասման մտքերից կամ գործողություններից:
- Ինչպե՞ս մեղմել համակարգչային կախվածությունը:
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները հնչեցին վեբինարի ընթացքում:
Վեբինարը վարեց հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյանը: