Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Պայքար անանուն աղբյուրների՞, թե՞ մամուլի ազատության դեմ» թեմայով։Բանախոսներ՝
- Արթուր Հովհաննիսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,
- Հայկ Կոնջորյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,
- Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ,
- Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ,
- Հարություն Ծատրյան, ԵՊՀ դասախոս, փաստերի ստուգման մասնագետ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: