Ինչպե՞ս են լուսաբանում արցախյան պատերազմը միջազգային լրատվամիջոցները
13.10.2020
11:00
Արդեն 17 օր է հակառակորդը թիրախավորվել է ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանը, այլև խաղաղ բնակչությանը։ Ինչպես արտասահմանից, այնպես էլ Արցախում՝ առաջին գծից իրադարձությունները լուսաբանում են բազմաթիվ միջազգային լրատվամիջներ։ Ինչպե՞ս է միջազգային մամուլն արձագանքում Արցախում տեղի ունեող իրադարձություններին, Արցախի պատերազմին։

Մեդիա կենտրոնում կազմակերպված «Ինչպես են լուսաբանում արցախյան պատերազմը միջազգային լրատվամիջոցները» թեմայով քննարկման ընթացքում Օրբելի  վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը, անդրադառնալով Իսրայելի մամուլին, նշեց, որ մամուլի ու պաշտոնական արձագանքների տարբերությունը շատ մեծ է։ «Ցավոք, ցեղասպանություն վերապրած ժողովրդի, երկրի կառավարությունը անթույլատրելի կեցվածք է որդեգրել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ այն դեպքում, երբ ըստ էության օդուժի կիրառած գործողությունների զգալի մասը արվում է իսրայելական արտադրության գերժամանկակից հարձակողական զինատեսակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, զենիթահրթիռային համակարգերով, բազում փաստեր կան, որ այդ զինատեսակներն ամենամեծ կորուստներն են պատճառել Արցախի բնակչությանը»,- նշեց փորձագետը։ Կարեն Վերանյանն անդրադարձավ իսրայելական մտավորականների ու հասարակական գործիչների՝ Իսրայելի բարձր  դատարան դիմումին, որով նրանք պահանջում էին սառեցնել իսրայելական արտադրության սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին։ «Դատարանը, չնայած փաստերի առկայությանը, դրանք անբավարար գնահատեց՝ նշելով, թե բավարար փաստեր չկան, որ խաղաղ բնակչության վրա են կիրառվել»։

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ էլ իսրայելական մամուլում հիմնականում փորձ է արվում հավասարակշռել հակամարտության արձագանքը։ Ըստ նրա՝ այս մոտեցումը շեղվում է, երբ հարցը վերաբերում է բուն Իսրայելի ներգրավվածությանը։ «Երկու տեսակի մոտեցումներ կան․իշխանության հետ կապված լրատվամիջոցներն արդարացնում են պետության գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի շահը, որն առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի ռազմավարական կարևորության  հարաբարություններով։ Միևնույն ժամանակ իսրայելական մամուլում կան ձախակողմյան արձագանքներ, որոնք քննադատում են Իսրայելի դիրքորոշումը, հիմք ընդունելով, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդն իրավունք չունի աջակցել նոր ցեղապանության»։ Փորձագետի խոսքով՝ հստակ ուղերձներ են լինում, որ Իսրայելը աջակցում է Ադրբեջանին՝ անուղղակիորեն մասնակից լինելով Թուրքիայի ցեղասպանության գործողություններին։  

Անդրադառնալով ընդհանուր առմամբ արաբական երկների մամուլին, Արմեն Պետրոսյանն արձանագրեց, որ տարածաշրջանում, բացառությամբ Իսրայելի, որտեղ քիչ թե շատ կա ազատ մամուլ, մնացած բոլոր երկներում մամուլը վերահսկվում է հաշվի առնելով այդ երկրների վարչակարգերի բնույթը։

Անդրադառնալով քրդական լրատվամիջոցներին, Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ դեռ Տավուշի սահմանին հուլիսյան էսկալացիայի ժամանակ են նրանք գրել ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի կողմից նախապատրաստելու և  Արցախի դեմ ուղարկվելու մասին. «Սեպտեմբերից քրդերի լուսաբանումները հստակ փաստերով էին, սա ևս մեկ նշան էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարթություններում համակողմանի պատրաստվում էին պատերազմի»:

Խոսելով իրանական մամուլի մասին՝ փորձագետն արձանագրեց, որ այստեղ հիմնականում ներկայացվում է պետական քաղաքական ուղեգիծը՝ փորձելով լինել հավասարակշռված: «Հաշվի առնելով Իրանի բազմաշերտ բնույթը այս համատեքստում էլ լրատվամիջոցներն են՝ տարբեր կենտրոններից կառավարվող։ Այդուհանդերձ, դիրքորոշումները ներկայացվում է հավասարակշռված»։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ իրանական մամուլում ակնհատ կերպով նկատվում է մրցակցություն թուրքական լրատվամիջոցների հետ։ «Հիմնական անդրադարձներում առկա է ակնհայտ հակաթուրքական ուղղվածություն: Ադրբեջանի հետ կապված եթե հիմնականում աշխատում են հավասարակշռությունը պահել, ապա Թուրքիայի դեպքում այդպես չէ: Իրանական մամուլում բարձրաձայնվում է Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված և Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումների սպառնալիքը», - նշեց փորձագետը:

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Իզաբել Շատոյանն անդրադառնալով արցախյան պատերազմի՝ արևմտյան մամուլի լուսաբանումներին, նշեց, որ հիմնականում բարձրացվում է Թուրքիայի մասնակցության, Ադրբեջանին աջակցելու, ռազմական գործողություններում ուղղակի ներգրավման մասին խնդիրները։ «Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը միջազգային շատ լրատվամիջոցներ գրում էին, որ Ադրբեջան Թուրքիա տանդեմը որոշակի պլանավորում է իրականացնում Արցախի դեմ պատերազմ սկսելու համար։ Նշում էին, որ զինյալներ էին հավաքագրվում Սիրիայի հյուսիսում, տեղափոխվում Թուրքիա, Ադրբեջան»։ Ըստ փորձագետի՝ եթե այն ժամանակ քննարկումների մակարդակով էր այդ ամենը ներկայացվում, հիմա միջազգային լրատվամիջոցները ավելի փաստական տեղեկություն են տրամադրում, զինյալների հետ հարցազրույներ են ներկայացնում, որտեղ նրանք խոսում են իրենց հետ կնքված պայմանագրերի, աշխատավարձի չափի մասին։ «Հաճախ մեծ մասը տեղյակ չի եղել, որ պատերազմական գործողությունների նպաակով է տեղափոխվում։ Միջազգային լրատվամիջոցները այս թեման ակտիվ քննարկում են նաև հիմա, երբ  խոսվում է նոր խմբեր տեղափոխելու մասին»։ Անդրադառնալով սփյուռքում, մասնավորապես, Լոս Անջելեսում ի աջակցություն Արցախի կազմակերպված ցույցերին՝ Իզաբել Շատոյանն արձանագրեց, որ այսկերպ տարբեր երկներում հայ համայնքը նպաստեց, որ այդ երկների լրատվամիջոցներն անդրադառնան Արցախի պատերազմին։ Ըստ նրա՝ այդ ցույցները մեծ ազդակ էին նաև հայամետ թեզերի շրջանառության մասով։

Բանախոսները բարձր գնահատեցին միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ համագործակցության բաց լինելը։ Նրանց խոսքով՝ տեղում՝ իրադարձությունների կիզակետում աշխատող լրագրողները, որոնց մեծ մասը հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, բավական փաստարկված են ներկայացնում իրողությունը, ի տարբերություն Ադրբեջանի, որը խոչընդոտներ է ստեղծում լրագրողների մուտքի համար, այնուհետև ուղղորդում նրանց աշխատանքը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված
20.11.2020
18:00
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով:
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
19.11.2020
17:00
Պատերազմական գոտում լրագրողների աշխատանքը լի է սթրեսային իրավիճակներով, նրանք գրեթե ամեն օր առնչվում են մարդկային տառապանքի, տարատեսակ ավերածությունների հետ։ Երբ պատերազմի տրավման չի շրջանցում լրագրողներին, այն դառնում է մարտահրավեր՝ լրագրողի աշխատանքի ու նրա լսարանի համար։





Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
18.11.2020
12:00
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց քննարկում «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով։

Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել
18.11.2020
11:00
Նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրն էր «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման՝ «Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել»:
Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային
17.11.2020
11:30
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...