Երրորդ պատերազմն է, որ տեսնում եմ․ Ալինա Գևորգյանի պատմությունը
Հոկտեմբերի 1, 11:06
Արցախի Հանրապետության Քարինտակ գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանը 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին երրորդ անգամ առերեսվեց պատերազմին։
Պատերազմի մասին նրա առաջին հիշողությունները 90-ականներից են, երկրորդը՝ 2016թ․-ի Քառօրյայից, դե իսկ երրորդը՝ «պատահեց» այս սեպտեմբերին։
Նրա խոսքով, պատերազմն արդեն սովորական երևույթ է դարձել, բայց մեկ է ներսի անհանգստությունն ու վախը ամեն անգամ նոր ձևով են գլուխ բարձրացնում։
Ալինան 3 որդի ու 2 դուստր ունի։ 2 օր է՝ 4 երեխաների հետ Երևանում է։ Մայրաքաղաք է եկել երեխաների ապահովության համար․ 7 տարեկան որդին զանգել է, լաց եղել, ասել՝ վախենում եմ, ովքե՞ր են կրակում, ու՞ր ես, չե՞ս գալու․․․
Ավագ որդին ու ամուսինը Արցախում են՝ առաջնագծում։ Ասում է՝ ամուսնու հետ հաճախ է ստացվում խոսել, որդին, նրա խոսքով, առավել վտանգավոր վայրում է․ ձայնը 5 օր է՝ չի լսել, անհանգիստ է․․․
Տեսանյութի հեղինակ` Սոֆի Թովմասյան
Սա` ՀԼԱ և Ա1+-ի համատեղ արտադրանքն է։
Տեսանյութը ՀԼԱ յութուբի ալիքում՝ https://youtu.be/BRBxfTEqBzE
Այս տեսագրության պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը։
Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները
Պատերազմի երեսներից մեկը. Էկոցիդի վտանգ՝ Արցախում
Վատ խաղաղություն կամ լավ պատերազմ. ո՞րն է Արցախյան խնդրի լուծումը
Պատերազմից տուժած երեխաները
Կյանքը երեք պատերազմի միջով․ Գրետա Գրիգորյանի պատմությունը
Ես հասցրի միայն նամակ թողնել առաջնագծում գտնվող ամուսնուս
«Առցանց կրթություն․ փորձ և փորձանք»
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
«Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ»
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...