«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
02.09.2020
12:00
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով:

Բանախոսներն էին՝


Հասմիկ Հարությունյան՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար 
Արամ Մինասյան՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ
Վարդան Հասրաթյան՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ 


Օգոտոսի 24-ին հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք ներխուժել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։ Նույն օրը՝ օգոստոսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և այդ դեպքի շուրջ առանձնազրույց ունեցել երեք ազատազրկվածի հետ, որից մեկը դեպքի վերաբերյալ գրավոր նամակ է ուղղել ՄԻՊ-ին։


ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը օգոստոսի 25-ին այցելություն է կատարել ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա: 
Դիտորդների խումբը դեպքի առթիվ Հրատապ զեկույց է ուղարկել Արդարադատության նախարարություն, իսկ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ տեղեկատվական առցանց հանդիպում նվիրված «Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթին»:


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...