«Քաղհասարակություն-իշխանություն. որտե՞ղ փնտրել խզումը»
28.08.2020
12:00
Մեդիա կենտրոնն այսօր՝ օգոստոսի 28-ին, հարցազրույց անցկացրեց Բաց Հասարակության Հիմնադրամներ (ԲՀՀ) - Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ։

«Նախկին իշխանությունների՝ քաղհասարակությունը թիրախավորելը, մասնավորապես՝ քաղհասարակության անձերի միջոցով՝ արժեքներն ու պահանջատիրությունը, հասկանալի է։ Չեմ կարծում այդքան պարզունակ են, որ հենց այս քաղհասարակության շրջանում են տեսնում վտանգը կամ իրենց իշխանության կորուստի պատճառը։ Երկարատև անտեսել են ժողովրդին ու քաղաքացուն, ինչը թույլ չի տալիս իրենց հասկանալ, որ դա ժողովրդի և քաղաքացու պահանջն էր, որ մերժելը գալիս էր այդտեղից և եթե անգամ հասկացել են, դժվար է գնալ ժողովրդի ու քաղաքացու դեմ»,- հարցազրույցի ընթացքում նշեց Լարիսա Մինասյանը։ Եթե ընդդիմության շահարկումները «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» վերաբերյալ ինչ-որ տեղ հասկանալի են՝ ավտորիտար ռեժիմի համատեքստում, ապա զարմանալի է նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների արտահայտությունները, հիմնադրամի գործունեությունը ինչո՞վ է վտանգավոր նոր իշխանությունների համար, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ նոր իշխանության մի մասը ՀԿ սեկտորի ներկայացուցիչ է» հարցին ի պատասխան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրենը նշեց․ «Չեմ կարծում, որ ինչ-որ կարծիքներ հենց իշխանության դիրքորոշումն են։ Այդ եզրակացությունները՝ ոչ փաստերի վրա հիմնված, որոնք սպեկուլյացիաներ են վտանգավոր են ժողովրդի ընտրած իշխանության հանդեպ վստահությունը խարխլելու տեսանկյունից: Մտահոգիչ են անձանց կողմից հիմնադրամի շուրջ չփաստարկված խոսակցությունները։ Ես այդտեղ եմ տեսնում վտանգը, որ դրանք իմաստազրկում են արված աշխատանքները»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Անդրադառնալով քաղհասարակություն-իշխանություն հարաբերություններին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությանը, ինչպես նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իրավապաշտպաններին «իրավունքի աղանդավորներ որակելուն, նշեց․ «Գիտեք, որ ես դիմել եմ ԱԺ-ին և զավեշտալի է, որ նամակը դարձել է հանրային։ Ինձ անհասկանալի է ու մտահոգիչ արդարադատության համակարգի պատասխանատուի այդպիսի որակումը, որովհետև եթե վերլուծում ես, թե ինչ առիթով է ասվել, աղանդավոր բառը քաղաքակիրթ քաղաքական դիսկուրսում չի օգտագործվում։ Ես կարծում եմ՝ մտադրված էր ասել ֆունդամենտալիստ, այսինքն՝ բացարձականացնող։ Ինչո՞ւ է մտահոգիչ, որովհետև հենց արդարադատության նախարարը պետք է բացարձականացնի խոշտանգումից զերծ մնալու իրավունքը։ Դա բացարձակ իրավունք է»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ տեղեկատվական առցանց հանդիպում նվիրված «Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթին»:


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...