«Տեղեկատվության ազատության ոլորտ. բարեփոխման անհրաժեշտություն»
20.07.2020
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Տեղեկատվության ազատության ոլորտ. բարեփոխման անհրաժեշտություն» թեմայով։

Բանախոսներն էին՝
- Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն 
Երանուհի Թումանյանց, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ 
Դավիթ Գյուրջյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ 
- Տաթևիկ Խաչատրյան, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»ի Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը տեղեկատվության ազատության ոլորտում իրականացրել է ուսումնասիրություն՝ վեր հանելով ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ 

Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ծրագրի փորձագետներն ուսումնասիրել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։ Խոսքը հատկապես վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիքի, օպերատիվ-հետախուզական գործունեության, արխիվային բնագավառներին, քրեական դատավարության, անձնական տվյալների պաշտպանության, գնումների, հանրային ծառայության ոլորտներին:

Քննարկման ընթացքում բանախոսները կներկայացնեն ուսումնասիրության արդյունքները, ըստ ոլորտների և թեմաների բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկվող լուծումները։ 
Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

«Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը»
10.09.2020
16:00
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար «Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը» թեմայով:


«Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն»
08.09.2020
13:00
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...