«Դատական իշխանության առողջացումը սահմանադրական փոփոխությունների համատեքստում»
08.05.2020
17:00
Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց վեբինար «Դատական իշխանության առողջացումը սահմանադրական փոփոխությունների համատեքստում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Աննա Միրիամ Ռոկատելո՝ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» (ԱԱՄԿ) գործադիր տնօրենի տեղակալ և ծրագրերի ղեկավար

Պալմինա Տանզարելլա՝ Միլանի Բիկոկկա համալսարանի (իրավագիտության դպրոց) սահմանադրական իրավունքի գիտաշխատող է, իտալական և եվրոպական սահմանադրական իրավունքի և պետականաշինության ոլորտների պրոֆեսոր

Գրիգոր Բեքմեզյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են կառավարության՝ ավելի վաղ ընդունած դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2019-2023թթ. գործողությունների ծրագրով:

Վեբինարի ընթացքում բանախոսները անդրադարձան հետևյալ հարցերին՝

- Արդյոք ներկա գործիքները և վեթինգը բավարար են դատական իշխանության անկախությունն ամբողջությամբ վերականգնելու համար
- Սահմանադրական փոփոխությամբ ի՞նչ մեխանիզմներ են առաջարկվում անկախ դատական համակարգ ունենալու համար
-Ինչպես կարող է Սահմանադրությունը դառնալ նոր հնարավորություն դատարանների նկատմամբ հանրության վստահությունը վերակառուցելու համար
- Արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների միջոցով կլուծվի արձանագրված ՍԴ ճգնաժամը
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ե՞րբ և ինչպե՞ս կներկայացվի հանրային քննարկման
- Ինչպիսի՞ն պետք է լինի դատարարանների նոր մոդելը և ինչպե՞ս պետք է լինի տեղափոխումը հին մոդելից դեպի նոր մոդել
-Ինչպիսի՞ ռիսկ կարող է ունենալ այս բարեփոխման ձախողումը
-Ի՞նչ սխալներից պետք է հետհեղափոխական Հայաստանը խուսափի դատական բարեփոխումների ճանապարհին:

Վեբինարն իրականացվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ