«Փաստերի ստուգում. ինչու և ինչպես»․ Հարությունի և Ալեքսանդրի հետ
06.05.2020
17:00
Հանրային լրագրության ակումբը մայիսի 6-ին, ժամը՝ 17:00-ին անցկացրեց վեբինար «Փաստերի ստուգում. ինչու և ինչպես» թեմայով:


Փաստերի ստուգումը լրագրողական գործունեության հիմնական ու առաջնահերթ գործառույթներից մեկն է։ Այն նաև կարևոր է նրանց համար, ովքեր ակտիվորեն հետևում են նորություններին և աշխարհով մեկ զարգացող իրադարձություններին։

Հատկապես համացանցի ամենուր հասանելիությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ կարելի է հեշտորեն ապատեղեկատվության տարածմամբ զբաղվել։ Որակյալ լրագրության նահանջը և Հանրային լրագրության ակումբի փորձը ցույց է տալիս, որ ապատեղեկատվությունն օրեցօր ավելի ու ավելի լուրջ խնդիր է դառնում հասարակության համար։ Մյուս կողմից, լրագրողները կարող են ստանալ ահռելի քանակի տեղեկություններ, որը պարտադիր ստուգում է պահանջում։

Ալեքսանդր Մարտիրոսյանը և Հարություն Ծատրյանը խոսեցին փաստերի ստուգման անհրաժեշտության, տեղեկատվության փնտրման համար առկա բաց շտեմարանների, բազմաթիվ գործիքների և հնարքների մասին։

Միջոցառումն իրականացրեց Հանրային լրագրության ակումբը՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ