Ընտանեկան կոնֆլիկտները ճգնաժամային իրավիճակներում. ինչպե՞ս խուսափել կամ կանխել
25.04.2020
16:00
Ապրիլի 25-ին, ժամը՝ 16:00-ին, Հանրային լրագրության ակումբը կազմակրպեց վեբինար «Ընտանեկան կոնֆլիկտները՝ ճգնաժամային իրավիճակներում. ինչպե՞ս խուսափել կամ կանխել» թեմայով:

Վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական. քաղաքական և արժեքային արմատական փոփոխություններն ազդել են հայ ընտանիքի վրա: Ըստ այդմ՝ արձանագրվել է ծնելիության գործակցի նվազում, ամուսնալուծության թվի աճ, նվազում է նաև ընտանիքի` որպես սոցիալականացման առաջնային գործոնի և ազգային արժեքների պահպանողի ու փոխանցողի դերը: 

Ընտանեկան ֆունկցիաների խաթարման հետևանքով տեղի է ունենում անձի ձևավորման ու զարգացման, սոցիալականացման ու դեմոգրաֆկ խնդիրների աննախադեպ աճ:

Սակայն վերոնշյալ խնդիրները կանխարգելու, մեղմելու և լուծելու համար անհրաժեշտ է բնակչության բարձր իրազեկվածությունը ընտանիքի՝ որպես անձի ձևավորման ու զարգացման առաջնային օղակի վերաբերյալ: Երիտասարդներին հատկապես երիտասարդներին անհրաժեշտ են գիտելքներ ընտանիքի ճգնաժամային փուլերի, առաջացող ամուսնական և ներընտանեկան կոնֆլիկտների և դրանց արդյունավետ լուծման վերաբերյալ: 

Կարևոր է անձանց ծանոթացնել դրական ներընտանեկան մթնոլորտի ձևավորմոն կոնկրետ քայլերին՝ ձևավորելով սեփական անձի և ընտանիքի անդամների կյանքի որակի բարձրացման կարողություններ:

Վեբինարին քննարկվեցին հետևյալ թեմաները՝ 
- Ընտանիքը՝ որպես անձի ձևավորման, զարգացման և կյանքի որակի էական միջավայր:
- Ընտանիքի գործառույթները՝ ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ընտանիքներ:
- Ընտանիքի ճգնաժամային փուլերն ու դրանց հաղթահարման ուղիները:
- Ընտանեկան կոնֆլիկտների պատճառները, կանխարգելումն ու արդյունավետ լուծումները:

Վեբինարը վարեց ՀՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, «Ապագա» հոգեբանական ծառայության տնօրեն, «Առողջության և կրթության հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը

Միջոցառումն իրականացրեց Հանրային լրագրության ակումբը՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։


Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ