Մեդիագրագիտություն բոլորի համար. վեբինար
14.04.2020
16:00
Ապրիլի 14-ին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վեբինար «Մեդիագրարգիտություն բոլորի համար» թեմայով:

Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոխակերպումներն ու դրանցով պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումն ու սոցիալական մեդիայի կարևորությունը մեր կյանքում՝ որպես հաղորդակցության, հեռավար կրթության և հեռավար աշխատանքի միջոց, հարկավոր է առավել սևեռվել մեդիա միջավայրում իրազեկ հանրության խթանմանը։
Մենք ամեն օր օգտվում ենք համացանցից և սոցիալական մեդիաներում մեր հաշիվներից, ընթերցում ենք բազմաբնույթ բովանդակություններ և պիտի պաշտպանված լինենք, շատ ժամանակ, այս անծանոթ միջավայրում։
Վեբինարի ընթավքում անդրադարձ եղավ այս թեմաներին՝
- Սոցիալական մեդիաները և դրանց պաշտպանության գործիքները,
- Տեղեկատվական հոսքերը և օգտակար բովանդակությունների ֆիլտրացումը համացանցում,
- Ինչպես բացահայտել ֆեյսբուքյան կեղծ հաշիվները և զերծ մնալ դրանցից,
- Մեդիա մանիպուլյացիաների տեսակներ և հոգեբանական ճնշման գործիքներ,
- Հեռավար աշխատանքի և հեռավար կրթության անվճար սուպերգործիքներ,
- Տեղեկատվական անվտանգության որոշ հիմնահարցեր։
Վեբինարը վարեց Ալեքսանդր Մարտիրոսյանը:
Բանախոսի մասին՝
Ալեքսանդր Մարտիրոսյանը միացել է ՀԼԱ թիմին 2020 թվականից: 2011 թվականից սկսած նա ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-ից սկսած աշխատել է ԵՀՀ գրասենյակում։ Հասարակական ոլորտում Ալեքսանդրն ունի 8 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում՝ որպես մեդիա և հաղորդակցության փորձագետ, զբաղվել է մեդիայում մարքեթինագյին առաջխաղացմամբ, բլոգային հարթակների, կայքերի ստեղծմամբ և ուսուցմամբ, աշխատել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում՝ որպես մեդիայի և բանավոր հաղորդակցման փորձագետ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում՝ ծրագրերի կառավարման ուղղությամբ ծրագրի համակարգող։ Ալեքսանդրը մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է․․․․․ Ամբողջությամբ՝ http://media-center.am/hy/alexander-martirosian

Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ