Բջջային լրագրություն Էդմոնդ Սաբելլայի հետ․ BBC-ի փորձը
11.04.2020
14:00
Այսօր՝ Ապրիլի 11-ին, Հանրային լրագրության ակումբը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց հայաստանյան լրագրողներին և խմբագիրներին ծանոթանալու բրիտանական ամենահայտնի BBC լրատվական գործակալության փորձառությանը՝ նոր իրավիճակում առավել արդյունավետ իրենց աշխատանքը կազմակերպելու համար:

BBC-ի արաբական ծառայության ղեկավար Էդմոնդ Սաբելլան անցկացրեց վեբինար բջջային լրագրության թեմայով:

Վեբինարի ընթացքում անդրադարձ եղան հետևյալ թեմաներին՝
- Բջջային լրագրության սեփական փորձի մասին,
- Տեսանյութեր հասարակ սմարթֆոնով
https://bbcacademy.gomocentral.com/content/e149e6aff33ef7511ea29496096232f0609f/web
- Բջջային լրագրություն
https://www.bbc.co.uk/academy/en/articles/art20191031153443373
- Հեռախոսային նկարահանումների մոնտաժ/խմբագրում
https://www.bbc.co.uk/blogs/academy/entries/490a84ba-ee53-4271-9294-928dca6c1c72

Էդմոնդ Սաբելլան լիբանանահայ է, ով ապրում է Միացյալ Թագավորությունում և ղեկավարում է BBC-ի արաբական ծառայությունը:
Լիբանանում քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով 13 տարեկանում հեռացել է դպրոցից և երբեք համալսարանական կոչում չի ստացել, չնայած էլեկտրոնիկայի քոլեջում է սովորել,
1994-ին՝ 16 տարեկան հասակում, սկսել է աշխատել Լիբանանի տեղական հեռուստատեսությունում՝ MTV-ում՝ որպես օպերատորի օգնական,
1997 թ.-ից աշխատել է MTV-ում որպես մոնտաժող և համագործակցել է Reuters-ի և AP-ի հետ (MTV news-ը նրանց նյութեր էր տրամադրում)
1999 թ.-ից սկսել է ղեկավարել լրատվական բաժինը՝ շարունակելով նաև մոնտաժողի աշխատանքը,
2000թ. լուսաբանել է իսրաելական զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավից,
2001թ. լուսաբանել է Աֆղանստանի պատերազմը,
2003թ. լուսաբանել է Իրաքի պատերազմը,
2003թ. տեղափոխվել է Դուբայ աշխատելու MBC TV-ում՝ որպես տնօրեն
2005-ին վերափոխել է MBC TV-ի լրատվական բաժինը,
2006թ. լուսաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Մուստաֆ Ալ-Աղայի հետ միասին ստեղծել են Sadaa El Maleb կոչվող հաղորդումը, որը մինչ այսօր արաբական աշխարհի առաջատար սպորտային հաղորդումն է,
2007թ. տեղափոխվել է BBC-ի արաբական լրատվական բաժին, որտեղ լուսաբանել է Լիբիայի, Սիրիայի պատերազմները և Միջին Արևելքում տեղի ունեցած այլ իրադարձություններ,
2015 թ. նշանակվել է ղեկավար,
2014/15 թթ. աշխատել է Լիբանանում և Եգիպտոսում, որտեղ հիմնել է BBC-ի արաբական ծառայությունների նոր ստուդիաներ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ