Մեդիաների կառավարումը ճգնաժամային իրավիճակներում․ BBC-ի փորձը
04.04.2020
12:00
Կորոնավիրուսը փոխակերպում է աշխարհն ու խաղի կանոները։ Քանի դեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում մարդկանց գերագույն մեծամասնությունը գտնվում է տանը, լրագրողներն ու լրագրողական հանրույթն աշխատում և ակտիվ գործունություն է իրականացնում մարդկանց իրազեկելու համար։ Իրավիճակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հայտնաբերման այս պայքարում որոշումների կայացումը խրթին գործընթաց է։ Շատ երկրներում ԶԼՄ֊ների գործունեությունը սահմանափակված է և կիրառվում են տույժեր։ Այս իրավիճակում լրագրողները, խմբագիրները դժվարանում են իրենց աշխատանքում, առավել ևս, երբ չունեն համապատասխան փորձառություն։

Հանրային լրագրության ակումբը հատուկ հայաստանյան լրագրողների և խմբագիրների համար կազմակերպեց հեռավար փորձի փոխանակման ուսուցում բրիտանական ամենահայտնի BBC լրատվական գործակալության կողմից։ BBC գործակալության խմբագիր Էդմոնդ Սաբելլան ՀԼԱ հրավերով անցկացրեց վեբինար, որին հնարավորություն ունեցան մասնակցելու Հայաստանում գործող լրագրողները, խմբագիրները և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, ծրագրերի ու բովանդակությունների ղեկավարները։ Վեբինարի ընթացքում Էդմոնդն անդրադարձավ հետևյալ հարցերին՝
- Ինչպես է BBC֊ն արձագանքում նոր կորոնավիրուսին և աշխարհում ստեղծված համավարակով պայմանավորված արտակարգ դրությանը,
- Ինչ սկզբունքով են առաջնորդվում լրագրողները և ինչպես է կարգավորվում իրենց աշխատանքը,
- Ապատեղեկատվության դեմ պայքարն ու փաստերի ստուգումը կոնկրետ այս իրավիճակի պարագայում․ BBC֊ի կորոնաքեյսերը՝ որպես մասնավոր դեպքեր,
- Իրավիճակը Միացյալ Թագավորության և Միջին Արևելքի երկրներում․ ինչպես է գործում մեդիան,
- Բրիտանիայում և Միջին Արևելքի երկրներում մեդիաների սահմանափակումներն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը։


Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ