Թվային անվտանգություն. Արթուր Պապյան | Վեբինար
10.04.2020
16:00
Ապրիլի 10-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց վեբինար թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հարցերի խորհրդատու Արթուր Պապյանի հետ։

Վեբինարի ընթացքում անդրադարձ եղավ հետևյալ թեմաներին՝

- Ֆիզիկական անվտանգություն. ազատ մնացած աշխատավայրի և տնից աշխատելու խնդիրները,
- 29 քայլ անձնական համակարգչիդ անվտանգության ապահովման համար,
- մեսենջերներ, չաթեր, տեսակոնֆերանսներ. ինչպես անվտանգ օգտվել,
- մետատվյալներ. ինչ հետքեր ես թողնում առցանց հարթակում առանց գիտակցելու և ինչպես մաքրել հետքերդ,
- մոբայլ անվտանգություն (Android, iOS համակարգեր),
- հեռավար աջակցություն. ինչ անել և հատկապես ինչ չանել,
- ինչպես կատարել անվտանգ բանկային գործարքներ առցանց խարդախությունների դարաշրջանում։
Արթուր Պապյանը «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրենն է, «Techsoup»-ի ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև CyberHUB-AM թիմի համահիմնադիր։ Արթուրը նաև ՏՏ և մեդիա ոլորտի հետազոտող և վերլուծաբան է։ Միջոցառումն իրականացվեց Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ https://www.facebook.com/alexandermartirosian/videos/2654630017997402/: 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
07.08.2020
14:00
Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հանրային քննարկում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:

«Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա»
04.08.2020
17:00
Օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Խտրականություն՝ գերշահույթ ստանալու նպատակով. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը դա այլևս թույլ չի տա» թեմայով:

««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց»
04.08.2020
12:00
Օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում ««Հայոց պատմությունը» ՝ հայոց հարց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...