Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։

Հաշվի առնելով, որ ողջ աշխարհում կառավարությունները սրընթաց կերպով ընդլայնում են էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների կիրառությունը ԿՈՎԻԴ-19 համաճարակի դեմ պայքարում, «Amnesty International»-ը և ոչ կառավարական այլ առաջատար կազմակերպություններն այդ կապակցությամբ առաջ են քաշել հետևյալ ութ պայմանները.

1. Վերահսկողության ցանկացած միջոցառում պետք է սահմանված լինի օրենքով, հետապնդի հանրային առողջության պահպանման օրինական նպատակ և համաչափ լինի այդ նպատակին։

2. Էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության միջոցառումները պետք է սահմանափակված լինեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի ժամանակաշրջանով։

3. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ էլեկտրոնային ընդլայնված վերահսկողության կիրառման ճանապարհով հավաքագրված տվյալներն օգտագործվում են բացառապես ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով։

4. Կառավարությունները պետք է երաշխավորեն հավաքագրված անձնական տվյալների պաշտպանությունը։

5. Կառավարությունները պետք է երաշխավորեն, որ մեծազանգված տվյալների վերլուծության տեխնոլոգիաները չեն կիրառվի այնպես, որպեսզի անուշադրության մատնվեն բնակչության արտամղված (մարգինալացված) խմբերի շահերը։

6. Եթե էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս իշխանություններն համագործակցում են երրորդ անձանց հետ, ապա այդ համագործակցությունը պետք է ձևակերպված լինի գրավոր և ներառի դրույթներ այդ համաձայնության ժամկետի սահմանափակման մասին, հասարակական վերահսկողության մեխանիզմների և իրավական այլ երաշխիքների մասին։

7. Պայքարի ցանկացած միջոցառում պետք է ներառի հաշվետվողականության մեխանիզմներ և չարաշահումները բացառող երաշխիքներ։

8. Պայքարի ցանկացած միջոցառում պետք է ընդունվի համապատասխան շահագրգիռ կողմերի նշանակալից մասնակցության պայմաններում, մասնավորապես՝ դա վերաբերում է հանրային առողջության պահպանման ոլորտի փորձագետներին և բնակչության առավել արտամղված (մարգինալացված) խմբերի ներկայացուցիչներին։

«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ ԿՈՎԻԴ-19-ի համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին ամենաթող իրավունք չի ընձեռում՝ ընդլայնելու էլեկտրոնային վերահսկողության կիրառությունը։ Վերջին շրջանի փորձը ցույց է տվել, որ կառավարությունները դժկամորեն են հրաժարվում էլեկտրոնային վերահսկողության այն իրավասություններից, որոնք սկզբնապես ձեռք են բերում՝ որպես ժամանակավոր լիազորություններ։ Մենք չպետք է այսօր հնարավոր համարենք այն վատ երազը, որում խստացված էլեկտրոնային վերահսկողությունը կդառնա մշտական երևույթ»։

Ռաշա Աբդուլ Ռախիմ, «Amnesty Tech» կազմակերպության տնօրենի տեղակալ

«Տեխնոլոգիաները կարող են կարևոր դեր խաղալ ԿՈՎԻԴ-19-ի համաճարակի դեմ պայքարի գլոբալ ջանքերում, սակայն դա կառավարություններին ամենաթող իրավունք չի ընձեռում՝ ընդլայնելու էլեկտրոնային վերահսկողության կիրառությունը։ Վերջին շրջանի փորձը ցույց է տվել, որ կառավարությունները դժկամորեն են հրաժարվում էլեկտրոնային վերահսկողության այն իրավասություններից, որոնք սկզբնապես ձեռք են բերում՝ որպես ժամանակավոր լիազորություններ։ Մենք չպետք է այսօր հնարավոր համարենք այն վատ երազը, որում խստացված էլեկտրոնային վերահսկողությունը կդառնա մշտական երևույթ», հայտարարել է «Amnesty Tech» կազմակերպության տնօրենի տեղակալ Ռաշա Աբդուլ Ռախիմը։

«Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հանգուցալուծման նպատակով էլեկտրոնային վերահսկողության ավելացումը կարող է կիրառվել միմիայն որոշակի խիստ պահանջների պահպանմամբ։ Իշխանությունները չեն կարող պարզապես արհամարհել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը և պարտավոր են ապահովել, որպեսզի ցանկացած նոր միջոցառումներ ուղեկցվեն մարդու իրավունքների հուսալի երաշխիքներով։ Բոլոր այն վայրերում, ուր կառավարությունները տեխնոլոգիաները կիրառում են՝ որպես ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում հաղթանակելու ռազմավարության բաղադրիչ, նրանք պետք է դա անեն այնպես, որպեսզի հարգված լինեն մարդու իրավունքները», ավելացրել է նա։

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Մայիսի 3, Մամուլի ազատության օր. իսկ ազա՞տ է մամուլը
03.05.2021
13:30
Մայիսի 3-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մայիսի 3, Մամուլի ազատության օր. իսկ ազա՞տ է մամուլը» թեմայով:
Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն
30.04.2021
13:30
Ապրիլի 30-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով
Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգը՝ խարխլված. մարտահրավերներ, լուծումներ
27.04.2021
10:11
Ապրիլի 27-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրն էր Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
Թեման՝ «Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգը՝ խարխլված. մարտահրավերներ, լուծումներ»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...