Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։

Փոդքասթը կարող եք լսել այստեղ՝ https://anchor.fm/media-center/episodes/--ecce4s 

-Պարոն Գասպարյան, ինչ հիմնական ռազմավարություն պետք է ունենար Արդարադատության նախարարությունըՔԿՀ-ները կորոնավիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հրապարակել է ազատությունից զրկելու վայրերում կորոնավիրուսի կանխարգելման, նախապատրաստման ու հսկողության ուղենիշեր։ Հայաստանն ունի՞ համապատասխան պայմաններ դրանց հետևելու համար։

-Կարծում եմ շատ պայմաններ չունենք, դեռ ամսի 9-ից, երբ դեռ խոսք անգամ չկար արտակարգ դրության մասին,ասում էինք՝ անկախ նրանից՝ արտակարգ դրություն կլինի, թե ոչ, փակեք բանտերի դռները դրսից եկողների համար, քանի որ բանտը հյուրանոց ու հանգստյան գոտի չէ։ Ընդհանրապես համավարակին ամբողջ աշխարհը պատրաստ չէր, մենք առավել ևս պատրաստ չենք, չունենք ռազմվարություն՝ ինչ անել համընդհանուր վտանգների դեպքում։ Մենք հնարավոր է գիտենք, եթե ինչ-որ խցում վտանգ եղավ, ինչ անենք, քրեական հեղինակություններին ոնց առանձնացնենք, բայց ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, լուծում չունենք։ Առաջինը պետք էր փակել բանտերի դռները հասարակության համար, միևնույն ժամանակ խստագույնս պահպանելով այդ մարդկանց՝արտաքին աշխարհի հետ շփվելու իրավունքը։ Արդարադատության նախարարությունն ասաց՝ սկայպով կազմակերպում են դա։ Սկայպը ու՞մ և ի՞նչ տևողությամբ է հասանելի, ի՞նչ կերպով են դա անում, սա այլ հարց է։Երկրորդ կարևորագույն գործառույթներից մեկը՝ պետք է կարանտինային մասնաշենքը լինի։ Մարդը երբ մտնում է ՔԿՀ, թե՜ կալանավորվածը, թե՜ դատապարտյալը, մինչև 7 օր տևողությամբ պետք է պահվի կարանտինային խցում։ Հիմա պետք է ունենանք այդ կարանտինային մասնաշենքը, որպեսզի այդ մարդիկ, քանի դեռ բժշկական համապատասխան ախտորոշումներ չեն անցել, չշփվեն բնակելի գոտու մյուս ազատազրկվածների հետ։

Տարբեր երկրներ ընտրում են նաև հետևյալ մոդելը, միևնույն ՔԿՀ-ում առանձնացնում են մասնաշենքեր,որոնք կարանտինային են համարվում,և  բոլոր այն մարդիկ, որոնք ունեն հնարավոր ախտանիշեր այս հիվանդության, տեղափոխում են այդտեղմինչև լավանալը։ Մենք պետք է ունենանք այսպիսի մասնաշենքեր։

-Քրեակատարողական օրենսգիրքը այդ հնարավորությունը տալի՞ս է ազատազրկվածներին միմյանցից անջատ պահելու։

-Այո, մեր օրենսգիրքը ունի իրարից անջատ պահելու սկզբունքներ,և հենց այդ հիմքով պետք է արվեր։ Տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքը այս օրերին գոնե պետք է շատ առավել հիմնված լինի անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը գնահատելու գործիքների վրա։ Պետք է կարողանային բժիշկներով լեցուն հանձնաժողով ունենալ․ չգիտեմ՝սա արե՞լ են, թե՞ ոչ։Շատ կարևոր սկզբունք կա՝ ՔԿՀ-ի բժշկությունը ոչնչով չպետք է տարբերվի քաղաքացիական բժշկությունից, կարող է լինել ավելի լավը, բայց ավելի վատըլինելու իրավունք չունի։ Ես չգիտեմ պահպանել են այդ սկզբունքը, թե ոչ, իմ կարծիքով՝ ոչ։ Կորոնավիրուսի հետ կապված՝ ոչ բուժման ճանապարհն  է հայտնի,ոչ այլ հարցեր․անորոշությունը տագնապ է առաջացնում մարդկանց մոտ։ Այն ապրումները, որ մենք կարող ենք ունենալ մեր բնակարանում փակված՝ հարազատների հետ խոսելով, ազատազրկվածները այդ հնարավորությունը չունեն, այդ պատճառով երկխոսությունը հարազատի հետ պարտադիր է։ ՔԿՀ ծառայողներն ուղնուծուծովպետք է իմանան՝ինչ է կորոնավիրուսը, ինչպես է ձեռք բերվում, ինչպես է փոխանցվում ու ամենաառաջինը իրենք լինեն ամենազգոնը, քանի որ իրենցից է կախված յուրաքանյուր ազատազրկվածի բարեկեցությունը այդ ՔԿՀ-ում։ Իսկ մենք այսօր տեսնումենք՝ վարակվել են աշխատակիցներ, ու ՔԿ ծառայությունը կարծես արդարանալու համար ասում է, որ նրանք պահպանության ծառայողներ էին և չեն շփվել ազատազրկվածի հետ։ Դա ինքնախոստովանական ցուցմունք է, քանի որ շատ ավելի վատ, որ այդպես է։ Ուրեմն նրանց շփման միջավայրը շատ ավելի մեծ է։ Պետք է հասկանալ, թե ինչ կերպով այդ հինգ հոգու մոտ ընդհանրապես բացահայտվեց այդ կորոնավիրուսը, ինչպես բացահայտվեց, և այդ նույնկերպ պետք է մենք կարողանանք տարածել 2500 աշխատակիցների վրա․ չի բացառվում, որ այդ նույն պահպանության աշխատակիցները շփվել են բնակելի գոռտու աշխատակիցների հետ, ովքեր տարածել են հիվանդությունը ազատազրկման վայրերում։Սա շատ ավելի վտանգավոր է։ 

-Եթե կալանավորը վարակվի, լավ կլինի, սխալվենք, ամեն դեպքում այս պարագայում նրա բուժման ի՞նչ ընթացակարգ է ենթադրվում։Արդյո՞ք կարող է տեղափոխվել օրինակ ՙՆորք՚ ինֆեկցիոն։

-Ո՜չ, ո՜չ։ Բանտային համակարգի միտքը հենց նա է, որ ունենա այնպիսի առողջապահական համակարգ, որը չի տարբերվում քաղաքացիականից, և ունենաայն բժիշկները, իսկ մենք ունենք Դատապարտյալների հիվանդանոցում առնվազն, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է համալրված լիներ այնպիսի կադրերով, որոնք կարողանային մեկուսացնել անձին, բուժել քրեակատարողական հիմնարկի սահմաններում և ոչ թե դրանից դուրս։ Իհարկե,ծայրահեղ դեպքում, եթե բանտային բժշկությունը չի կարողանում արդարացնել սպասումները հիվանդների, ունենք իրավական կարգավորումները, տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց։ Այսօր չեմ կարծում դրա հնարավորությունը կա, քանի որ անգամ քաղաքացիական հիվանդանոցներում կարծեք թե տեղերը սահմանափակվել են, Մարզահամերգային համալիրն ենք կահավորում այդպիսի դեպքերի համար։

- Կա՞ առողջապահական ռազմավարություն՝   արտակարգ պայմաններում ինչպե՞ս օգտագործել  ՔԿՀ-ներում գտնվող մարդկանց հնարավորությունները, ինչը նաև նրանց զբաղվածության հարցը կարող է գոնե մասամբ լուծել:

-Ընդհանրապես համաճարակի և վարևակվածության տեսակետից  շատ խոցելի են փակ հաստատությունները, պետք է ունենանք առողջապահության անվտագության ռազմավարություն՝ ինչ ենք անելու այդ դեպքերում։ Օրինակ՝ Աբովյան ՔԿՀ-ում, որտեղ կանայք կարող են արտադրել դիմակները և ձեռնոցներ, կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկներում կարող են արտադրել ալկոգել, բաց տիպի ուղղիչ հիմնարկում կարելի է ալկոգելի արտադրամաս հիմնել։Կորոնավիրուսը միայն ցավ ու վիշտ չէ, սա նաև հնարավորություն է, Աջակցություն դատապարտալին հիմնադրամը ի վերջո պետք է տեղից շարժվի բյուջեն ծախսի ազատազրկվածների զարգացման վրա։

-Անդրադառնանք միջազգային փորձին։ Տարբեր երկրներում ազատ են արձակում բանտարկյալներին, որպեսզի կանխարգելեն կալանավայրերում կորոնավիրուսի բռնկումը։

-Նախ՝ մենք դեռունենք պատժողական քաղաքականություն։ Պետք է դիտարկենք անհրաժեշտությունը․մարդիկ որոնք գոռում են՝ եկեք Իրանի նման բաց թողնենք բանտարկյալներին, նախ ընդհանրապես Արևելքի հետ բանտային համակարգ ու պատիժների համակարգ, առավել ևս արդարադատություն չեն համեմատվում։ Կան երկրներ,որոնց ցուցիչները չի կարելի ընդհանրապես մեր օրենսդրության մեջ մտցնել, օրինակ՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա․ սրանք երկրներ են, որոնց հետ չի կարելի համեմատվել։ Օրինակ, Ռուսաստանի բանտերի գերբնակեցումը ԵԽ անդամ երկրների ցանկում առաջին տեղում է,Վրաստանը երկրորդ տեղում է,  սրանք պատժողական երկրներ ենու եթե բաց են թողնում 80 հազարով բանտարկյալներ,պետք է հասկանանք՝ իսկ ինչո՞ւ էին այդ մարդիկ այնտեղ։ Մենք ունենալով պատժողական քաղաքականություն՝ չունենք գերբնակեցման խնդիր․երկու տարի առաջ ահռելի թվով համաներում ունեցանք,սա է պատճառը, թե չէ հանցավորությունը չի նվազում Հայաստանում։

Մինչև արտակագ դրություն հայտարարելը կարելի էր ճշտել, թեայն կալանավորված անձինք, ովքեր գործել են կամ կասկածվում են ոչ ծանր, միջին ծանրության հանցանքում, մինչև արտակարգ դրություն հայտարարելը երբևէ չեն ունեցել տեսակցություն, կամ ունեցել են ոչ վարակակրի հետ, այսքան վերլուծությունից հետո,այո, կարելի էր կալանավորված անձանց այդ մասին, բաց թողնել։

-Կորոնավիրուսի դեպքում ռիսկային խումբ է համարվում տարեց և ուղեկցող հիվանդություն ունեցողանձինք։ՔԿՀ-ներում գտնվող  60 և ավելի տարիք ունեցող անձանց հարցը  ինչպե՞ս է կարգավորվում:

-Այդտեղ տուն թողնել պետք չէ, մենք ունենք գործիք, որը եվրոպական քիչ երկրներ ունեն։Դա մեր տեղաբաշխման հանձնաժողովն է։ Մեր ՔԿՀ-ները, ուղղիչ հիմնարկները 4 տեսակի են, բայց դրանք իրարից տարբերվում են նաև բնակության ձևով։ Մենք ունենք խցային տիպի ուղղիչ հիմնարկներ՝ Արմավիր, Նուբարաշեն,  Վանաձոր, Արթիկ, Հրազդան։ Ունենք կացարանային տիպի ուղղիչ հիմնարկներ՝ Սևան, Կոշ, Աբովյան, Դատապարտյալների հիվանդանոց։ Կիսաբաց ուղղիչ հիմնարկների գերնպատակն այն է, որանձն իր վարքային փոփոխությունների արդյունքում հասնի այնպիսի դրական փոփոխությունների, որպեսզի հիմնարկի պետի և տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով խցից տեղափոխվի առավել ազատ պայմաններով վայր։Դրա համար պետք է ոչ թե տուն ուղարկել,այլ Կոշ ՔԿՀ, այնտեղ դնել անձի բուժիչ աշխատանքների վերականգնողական ծրագիր, որտեղ ամբողջությամբ կապաքինվի ու դեպի հասարակություն կլինի մեկ դուռ։  Այներկրները, որոնք ստիպված են եղել բանտիդռները բացել, այն պատճառով է, որ ունեցել են գերբնակեցվածություն, պակաս վերասոցիալականացման թերապևտիկ բնույթի ծրագրեր։ Այդ մարդիկ ասել են՝շնորհակալություն,ցտեսություն․մենք ձեզ վրա գումար չծախսենք, գնացեք տանը ինքնամեկուսացեք։

-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցկալանքը գրավով՝ նշելով, որ Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ, որը նրան խոցելի է դարձնում կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Սա կարո՞ղ էնախադեպ համարվել նաև մյուս կալանավորվածների նկատմամբ։

-Վահագն Աբգարյանի փաստաբանը գրել էր, որ դատարանը Աբգարյանի շաքարային դիաբետ ունենալու հանգամանքը դիտարկել է կորոնավիրուսով վարակվելու ռիսկային գործոն, եթե սա դատական ակտով ֆիքսված է, ապա բոլոր փաստաբաններին կոչ եմ անում իրենց վստահորդների հետ դիմեն դատարան, նույն նախադեպով մյուս կանլանավորվածների համար ևս կարող է գործել դա, հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում։

Լիլիթ Հովհաննիսյան

Փոդքասթը կարող եք լսել այստեղ՝ https://anchor.fm/media-center/episodes/--ecce4s 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ