Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ ինչպե՞ս են անցել ընտրությունները Արցախում՝ որքանո՞վ ազատ և թափանցիկ: Ինչպե՞ս եք գնահատում նաև բարձր մասնակցությունը, երբ, թվում էր՝ կորոնավիրուսով պայմանավորված, մասնակցությունն այնքան էլ ակտիվ չի լինի:

- Փաստը, որ նախագահի  14 թեկնածու մասնակցեց, մեծ թվով խորհրդարանական կուսակցություններ, շատ դրական է խոսում: Կար բազմակարծություն, բազմազանություն: Կրկնեմ՝ աննախադեպ էր թեկնածուների թիվը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները  բերեցին նրան, որ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ կամ դաշինք: Նշանակում է՝ բազմակուսակցական համակարգը Արցախում զարգանում է: Նկատենք, որ  2018-ի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ևս լեգիտիմ էին, թափանցիկ, սակայն մենք ունեցանք դոմինանտ քաղաքական ուժով, քաղաքական ակնհայտ մեծամասնությամբ խորհրդարան՝ երկու ընդդիմադիր փոքր ֆրակցիաներով: Ես շնորհավորում եմ արցախցիներին. Նրանք ընտրում էին և անձերին, և քաղաքական ծրագրերը: Դրական է, որ կլինի երկրորդ փուլ: Կորոնավիրուսի առումով վտանգներ գուցե կան, սակայն քաղաքական իմաստով դրական է: Նշանակում է՝ ի սկզբանե պարզ չէր՝ ով կլինի հաղթողը: Արցախում կա հասարակություն, կա քաղաքական պայքար, կան քաղաքական ուժեր:

Լիցքաթափվե՞ց Արցախում ներքաղաքական մթնոլորտը, արցախցիների ընտրության վրա ազդեցի՞ն վարչապետ Ն. Փաշինյանի  և նախկին նախագահների ՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ուղերձները, ի՞նչ արձագանք պետք է ակնկալել միջազգային կառույցներից : Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները հղումով՝ https://anchor.fm/media-center/episodes/ep-ec87l5 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ