Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:

Դավիթ Սանդուխչյանի կարծիքով՝ ամենաարդյունավետ տեխնիկական լուծումը Սինգապուրինն է․ համավարակի դեմ այստեղ պայքարում են առանց օպերատորներից որևէ տեղեկություն պահանջելու օգտագործում են Bluetooth տեխնոլոգիան․ ձեր սարքը հայտնաբերում է ձեր շրջակայքում գտնվող վարակված մարդուն եւ ձեզ զգուշացնում։ Հայաստանն ընտրեց տոտալ վերահսկողոթյուն իրականացնող Չինաստանի փորձը․ ընդ որում՝ չգիտենք, թե այդ ծրագիրը դեր խաղաց այնտեղ համավարակի դեմ պայքարում, թե ձեռնարկված կոշտ միջոցները։ «Հայաստանը կկարողանա թաղամասները փակել, մարդկանց շենքերում մեկուսացնել, քիմիական նյութերով տարածքները մշակել»։

Իրավաբանի կարծիքով՝ Կառավարությունն ազնիվ չեղավ  քաղաքացիների ու պատգամավորների հետ, թվարկեց երկրները որոնցում կիրառվել է այս համակարգը առանց մանրամասն նշելու, թե ինչ ռեժիմներ են այնտեղ, ինչ հետևանք է ունեցել։

Այդուհանդերձ, ըստ նրա՝  Կառավարությունը մարդկանց անձնական տվյալների տնօրինման բեռը ստանձնելով պետք է ձեռնարկի լուրջ քայլեր դրանց անվտանգությունը պաշտպանելու համար։ 


Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ