Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված կորոնավիրուսով, ավելի վաղ՝ նավթի գների անկումը, որն ուղղակիորեն հարված էր նաև Ռուսաստանի տնտեսությանը, ի՞նչ հիմքեր են ստեղծում հայկական կողմի համար՝ ակնկալել Ռուսաստանից ներմուծվող գազի գնի փոփոխություն: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել  քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:
-Պարոն Դավթյան, ասացեք խնդրեմ, տնտեսական, քաղաքական  ի՞նչ հիմքեր ունի Հայաստանը՝ ակնկալելու գազի գնի նվազում: ԵԱՏՄ -ն կարո՞ղ է այդ հարթակը լինել:

-Նախևառաջ կուզեի անդրադառնալ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցին, որը ես, ճիշտն ասած, կբնութագրեի ինչ-որ իմաստով չհաշվարկված քայլ, որովհետև կարծում եմ՝ անթույլատրելի է Մինսկի կամ որևէ երրորդ կողմի հետ քննարկել մի ռազմավարական, անվտանգության նշանակություն ունեցող հարց, որի  շուրջ Երևանի ու Մոսկվայի միջև ընթանում են  բավականին լարված բանակցություններ և ընթանում են բավականին երկար ժամանակ և, ինչպես տեսնում եք, ապարդյուն:  Իմ կարծիքով՝ այն, որ այս երկկողմանի  բանակցությունների մեջ Փաշինյանը փորձում է ներգրավվել նաև այլ դժգոհ կողմերի, որոնք դժգոհ են գազային կոնյուկտուրայից և գնային քաղաքականությունից, վկայում է այն մասին, որ գազի գնի շուրջ ընթացող հայ-ռուսական բանակցությունները , թերևս, մտել են փակուղի, դրանցում առկա է որոշակի ճգնաժամ , և առնվազն  հասկանալի էր, որ ի սկզբանե՝  2018-ի վերջից, երբ սկսվեց  բանակցային այդ բարդ գործընթացը, Ռուսաստանը նման  նպատակադրում չուներ՝ գնալ գազի գնի վերանայմանը՝ նվազման ուղղությմաբ: Ինչ վերաբերում է իրական տնտեսական  նախադրյալներին, կարո՞ղ ենք արդյոք մենք օգտվել  այս իրավիճակից , թե՞ ոչ: Բանն այն է,  որ ,իսկապես, միջազգային շուկայում այսօր տեղի են ունեցել բավականին լուրջ փոխակերպումներ, որոնց արդյունքում ռուսական գազի գինը, օրինակ, Եվրոպայում արդեն  անկում է ապրել, և վերջին օրերին տեսնում ենք, թե  ինչպես է ռուսական գազն այնտեղ վաճառվում  80-100 դոլարով` 1000 խմ-ի դիմաց: Մինչդեռ, Հայաստանում, ինչպես գիտեք, սահմանին գազի  գինն արժե մոտ  165 դոլար, Բելառուսում՝  127: Այսինքն՝ երկու պետություններն էլ , այո, կարող են բողոքել ստեղծված իրավիճակից:  Սակայն, կարծում եմ, որ  Մինսկը և Երևանը կարող են  և տրամաբանական կլիներ, որ գնային այս  համատեղ օրակարգի ձևավորմանը՝ բացառապես  եվրասիական ինտեգրացիայի համատեքստում, որովհետև , ինչպես գիտենք, ԵԱՏՄ –ի շրջանակներում այսօր աշխատանքներ են իրականացվում բնական  գազի շուկայի ձևավորման ուղղությամբ:  Եվ այստեղ  թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի շահերը մասամբ համընկնում են, որովհետև ԵԱՏՄ  շրջանակներում նրանք երկու այն պետություններն են, որոնք հանդես են գալիս  որպես առավել գազատար, էներգետիկ համակարգեր և բնական գազ ներկրողներ: Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, պետք է մի փոքր վերանայել Հայաստանի թե՛ իշխանությունների, թե՛ առհասարակ քաղաքական դաշտի և տնտեսական տիրույթի ներկայացուցիչների մոտեցումը բնական  գազի գնագոյացման շուրջ, որովհետև ավանդաբար, տեսեք,  Հայաստանին մատակարարվող գազի գինը միշտ կապվել է քաղաքական ինչ-ինչ գործընթացների հետ: Ներկայումս,  կարծում եմ, պետք է ոչ թե լրացուցիչ քաղաքական լիցք տանք այդ գործընթացներին՝ զանգելով Լուկաշենկոյին կամ  քաղաքական այլ առաջնորդների, այլ փորձենք հիմնվել  մակրոտնտեսական իրողությունների վրա, որոնք այսօր առկա են , և դրանց հիման վրա շարունակել բանակցային գործընթացը:

Ի վերջո, արդյո՞ք Հայաստանին մատակարարվող գազի գնի խնդիրը  քաղաքական չէ, որքան էլ փորձ է արվում բացառապես տնտեսական դիտանկյունից նայել խնդրին,  ինչպե՞ս կարձագանքի «Գազպրոմ Արմենիա» -ի դիմումին՝ բարձրացնել գազի գինը սպառողների համար,   Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Էներգիայի այլընտրանքային ի՞նչ աղբյուրներ կան և հնարավո՞ր է այնպիսի  վիճակ, երբ Հայաստանը կկարողանա  էլեկտրաէներգիան ցածր գնով առաջարկել այլ շուկաների: Այս հարցերի պատասխանները զրույցի ամբողջական տարբերակում` https://anchor.fm/media-center/episodes/ep-ec6ths 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ