Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

Մասնավորապես, կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի և նամակագրությունների շրջանակը։ Նախագիծը բուռն քննադատության արժանացավ խորհրդարանում: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այս նախագիծը ուշացած է և անիմաստ կարգավորում է սահմանում։ «Մեդիա կենտրոնը» Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեց՝ արդյոք որպես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար, խնդրահարույց կետեր տեսնում է նախագծում և արդյոք այն ուշացած է համարում: «Չեմ կարծում, թե սա ուշացած նախագիծ է, ավելին՝ բավական արդյունավետ միջոց եմ համարում, որը կիրառել են Չինաստանը, Սինգապուրը, Հարավային Կորեան: Եվրոպան է բավական հապաղում և դանդաղ որոշում կայացնում այս հարցի շուրջ, քանի որ այնտեղ ուժեղ իրավական պաշտպանություն է գործում, հնարավորություն չի տրվում ազգային կառավարություններին առանց անձանց համաձայնության իրականացնել վերահսկողություն»:

Հայաստանի կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթը Շուշան Դոյդոյանը հաջողված է համարում, այդուհանդերձ որոշ մտահոգիչ կետերի մասին է բարձրաձայնում, որոնք, ըստ նրա, անհապաղ անհրաժեշտ է շտկել մինչև փաստաթղթի օրենք դառալը: Ըստ այդմ՝ ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ օրենքի նախագծում չի նշվում, թե կոնկրետ որ մարմիններն են լիազորված լինելու մուտք ունենալ մշակված տվյալներին: «Նախագծում նշվում է, որ այդ մարմինների ցանկը հետո կսահմանվի կառավարության որոշմամբ: Կարծում եմ՝ սա առանցքային հարց է ու չպետք է թողնել կառավարության որոշմամբ սահմանելուն: Հենց այս օրենքում պետք է նշվի այն ցանկը»: ԻԱԿ նախագահը մտահոգիչ է համարում նաև կետը՝ համաձայն որի Արտակարգ դրությունից հետո տվյալները պահպանվելու են առավելագույնը մեկ ամիս. նրա կարծիքով՝ այդ ժամկետը ևս պետք է վերանայվի, պետք է սահմանվի առավելագույնը եռօրյա ժամկետ: Անվտանգության հարցը ևս խնդրահարույց է. «Չեմ կարծում, որ առկա է այնպիսի անվտանգության համակարգ, որտեղ քաղաքացիների անձնական տվյալների պահպանումը կարող է լիարժեք իրականացվել: Գոնե չեմ տեսնում այդ անվտանգության երաշխիքները, համակարգերի մասին նշումները այս օրենքի նախագծում, ինչը ավելի թափանցիկ և ավելի կերաշխավորեր քաղաքացիների աչքում այս օրենքի լիարժեք լինելը: Որտեղ են պահվելու անձնական տվյալները, որ կառույցում. այս հարցերի մասին ևս հստակ կարգավորում պետք է առաջարկի օրենքը»:

Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ մշակման ենթակա տվյալների շրջանակը շատ լայն է: Ըստ նրա՝ հիմնավորված չէ, թե քաղաքացու զանգերը, այդ զանգերի տևողությունը ինչպես կարող է օգտակար լինել համաճարակի դեմ պայքարում: ԻԱԿ նախագահի համոզմամբ՝ քաղաքացիների հեռախոսների միջոցով նրանց գտնվելու վայրի մասին տվյալներ հավաքագրելը բավարար է: «Կարծում եմ՝ հում ու ոչ պատրաստ նախագիծ է, դրա համար խորհուրդ կտամ խնդրահարույց հատվածները բարեփոխել հետո ներկայացնել երկրորդ ընթերցման»:

Մարդու իրավունքների հարցով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը նախագիծը ստեղծված իրավիճակին համարժեք արձագանք համարեց: «Նախագիծը ներառում է մարդու իրավունքների վերաբերյալ բոոր կարևոր սկզբունքները, որոնք սահմանված են միջազգային փաստաթղթերում»: Փաստաբանի խոսքով՝ կարող են չլուծված հարցեր լինել, գուցե մեխանիզմների ոչ բավարար կարգավորում կա, սակայն դրանք կարելի է շտկել: «Ինձ առավելապես հետաքրքրում է այն, որ սա ճիշտ արդարացի փոխհավասարակշռում է սահմանել հանրային և մասնավոր շահերի միջև, և չմոռանանք, որ ստեղծված իրավիճակին արձագանք է, այն էլ կարճատև ժամանակահատվածում, դա նույնպես երաշխիք է: Ես կցանկանամ, որ երաշխիքները սահմանվեն օրենքով, այլ ոչ թե կոնկրետ ընթացակարգերը, որոնք երաշխիք չեն սահմանում: Օրինակ ընթացակարգը, որը սահմանում է տվյալները ոչնչացնելու կարգը, այդ թվում ժամկետը, դա պետք է օրենքով սահմանվի, քանի որ շատ կարևոր երաշխիք է չչարաշահման դեմ: Հարցին, թե հավաքագրած տվյալներին որ մարմինը պետք է մուտք ունենա, Արա Ղազարյանը պատասխանեց. ՙԱյդպիսի հնարավորություն կարող է տրվել ցանկացած մարմնի, միայն թե ոչ Ազգային անվտանգության ծառայությանը: Եվրոպական մոտեցումն այն է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի միայն հետախուզությամբ և հակահետախուզությամբ: քանի որ գաղտնիացված կառույց է հանրային վերահսկողությունն այդ կառույցի նկատմամբ չի աշխատում, ուստի ցանկացած մարմին եթե լինի, հանրային վերահսկողությունն աշխատում է՚:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ