«Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը»
23.03.2020
18:00
ԱՄՆ-ը, Հայաստանից բացի, միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը:

ՙՄեդիա կենտրոն՚-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: 

-ԱՄՆ-ի հետ մենք ռեալ լուրջ օրակարգ չունենք: Կարևորագույն պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց փոքր հումանիտար զորախումբ: ԱՄՆ-ը դա շատ ցավոտ ընկալեց, քանի որ Սիրիայում ԱՄՆ-ը բավականին լուրջ տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ, ու ակնհայտ էր՝ եթե մենք ուղարկում ենք նույնիսկ փոքր զորախումբ, Ամերիկան շատ ցավոտ կընդուներ: Պարզ է, որմեր մոտեցումները՝ ԱՄՆ-ի համար մի շարք կարևորագույն հարցերում, տարբերվում էին, ու դա է պատճառն, իմ կարծիքով, որ այդ աջակցությունը դադարեցրեցին: Տրամաբանական չէր լինի աջակցել Հայաստանին, Արցախին՝ ռազմական հարցերում. ի վերջո, ականազերծումը ռազմական  ոլորտի հարց է: Ցավում եմ որ իրենք  դա արեցին, բայց ինձ համար հասկանալի են պատճառները:
«Բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրի ֆինանսավորումը հավանական եմ համարում, քանի որ այդ առաջարկներն անում են պետդեպարտամենտի՝ տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Ես այլ առաջարկ ունեմ՝ կապված կորոնավիրուսի հետ . վատ չէր լինի, եթե Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարները հանդիպեն, դիցուք, Թիֆլիսում, քննարկեն հումանիտար քայլեր՝ միմյանց նկատմամբ, քանի որ կորոնավիրուսն ազգություն ու կրոնական պատկանելություն չի ճանաչում:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Որքանո՞վ կարող է սահմանային լարվածության պատճառ դառնալ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը և, առհասարակ, պանդեմիայի, համաշխարհային ճգնաժամի պայմաններում ինչպես եք տեսնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:

-Ես, ճիշտն ասած, զարմացա, որ դիտորդական առաքելությունն այդքան արագ դուրս եկավ տարածաշրջանից: Ամբողջ աշխարհում տասնյակ կոնֆլիկտի գոտիներում խաղաղապահ ուժեր են տեղակայված՝ Աֆղանստանից սկսած՝ Մալիից վերջացրած: Զարմացրեց, որ այդքան շտապ բոլորը դուրս եկան հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտուց: Կորոնավիրուսի ֆոնի վրա դեռ չեմ լսել, որ խաղաղապահ առաքելությունները դուրս գան տարածաշրջանից:

-Բայց այստեղ խաղաղախահներ չկան, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոքրիկ խումբը:

- Առավել ևս. անգամ խաղաղապահների մեծ խմբերը դուրս չեն բերում, այս դեպքում, առավել ևս, երբ խոսքը դիտորդական փոքրիկ խմբի մասին է: Միջազգայնորեն մշակված մեխանիզմներ կան, որով ապահովում է առողջությունը տարբեր համաճարակներից: Կարծում եմ, ԵԱՀԿ-ն  կամավորության սկզբունքներով՝ պետք է ձևավորի դիտորդների նոր խումբ, որը կվերադառնա տարածաշրջան:

-Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Կա՞ր անհրաժեշտություն կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ հետաձգել այդ ընտրությունները, թե՞, այդուհանդերձ, դրանց կայացման քաղաքական արդյունքն  առավել կարևոր է , քան վիրուսի հնարավոր տարածումը:

- Կային քաղաքական ուժեր, փորձագետներ, որոնք առաջարկում էին երկու-երեք ամսով հետաձգել ընտրությունները, բայց քանի որ տեսնում եմ՝ կա քաղաքական որոշում՝ անցկացել ընտրությունները , կարծում եմ՝ պետք է լուրջ միջոցառումներ անցկացնեն՝ կապված կորոնավիրուսի հետ: Խստորեն ստուգել հայաստանցիների, օտարերկրացիների մուտքն Արցախ,  որ հիվանդ չլինեն:

-Միջազգային դիտորդներ այս ընտրություններին  դժվար թե կարողանան մասնակցել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը: Դա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ընտրությունները՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչելու վրա:

-Չեմ կարծում, որ  միջազգային դիտորդները կկարողանան մեծ թվով ներկա լինել, գիտեք,օդային կապը երկրների միջև գրեթե ամբողջությամբ խզվել է: Ցանկացած դեպքում, համոզված եմ, որ այդ դիտորդների, Հայաստանից գնացող դիտորդների առողջության  ստուգումը պետք է արվի, որպեսզի առողջ լինեն մարդիկ, ու կորոնավիրուսը Արցախում չտարածվի: Թեև անգամ այն ժամանակ, երբ մեծ թվով դիտորդներ մասնակցում էին Արցախի տարբեր ընտրություններին, այդ ընտրությունները ոչ ոք չէր ճանաչել: Այն, որ միջազգային դիտորդների թիվը մեծ չի լինի,  մեծ կորուստ չեմ տեսնում, քանի որ, կասկած չունեմ, այս ընտրություններն էլ ոչ ոք չի ճանաչի:

Հարցազրույցն ՝ ամբողջությամբ, կարող եք լսել հղումով՝ https://anchor.fm/media-center/episodes/by-Lilith-Avagyan-ebqs43 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս
01.06.2020
14:30
Հունիսի 1-ին՝ ժամը 14:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս» թեմայով:
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ