Podcast: - «Տնտեսական ճգնաժամ. կանխատեսելի՞ անկանխատեսելիություն»
17.03.2020
14:00
Մեդիա կենտրոնը ներկայացնում է հարցազրույց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ՝ «Տնտեսական ճգնաժամ. կանխատեսելի՞ անկանխատեսելիություն» թեմայով:

Մարտի 16-ից ուժի մեջ է արտակարգ դրությունը: Առողջապահական մեծ ճգնաժամին զուգահեռ՝ բախվում ենք նաև տնտեսական ճգնաժամի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով տնտեսական ճգնաժամին, նկատեց. «Անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերադասավորումներ են տեղի ունենալու և կարծում ենք, որ այդ վերադասավորումները ՀՀ տնտեսության համար բացելու են նաև նոր հնարավորություններ: Չնայած, պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ»: Տնտեսական կորուստների ի՞նչ մասշտաբ է հնարավոր, ո՞ր ոլորտների վրա նախևառաջ կազդի ճգնաժամը: 

Ըստ Աշոտ Խուրշուդյանի՝ արտակարգ դրություն մտցնելով՝ ավելի կարճ ու հեշտ կհաղթահարենք խնդիրը: Նման կտրուկ մեխանիզմներ մտցվում են, որպեսզի մարդկանց անխոհեմ քայլերը սահմանափակեն: Որոշ ոլորտներ արդեն իսկ խնդիրներ ունեն այսօր, հետագայում էլ կունենան: Խոսքը նախևառաջ մարդկանց հետ անմիջական շփում ունեցող ծառայություններն են՝ հյուրանոցային բիզնես, ռեստորաններ, այլ ծառայություններ:

Ճգնաժամի ավարտից հետո, ըստ տնտեսագետի, նոր հնարավորություններ կունենա ՏՏ ոլորտը. «Որքան էլ հաճելի չէ արձանագրելը, սակայն հնարավորությունների առումով կարող է շահել ՏՏ ոլորտը, քանի որ մեծանում է պահանջարկը՝ ինչպես մարդիկ միմյանց հետ աշխատեն՝ միմյանց հետ քիչ շփվելով՚: Զարգանալու մեծ հնարավորություններ ունեն առողջապահության գիտահետազոտական ոլորտը, կենսաբանությունը»:

Պանդեմիան  աննախադեպ էր, բյուջետային ծախսեր այս ուղղությամբ նախատեսված չէին: Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ կառավարել ֆինանսները՝ նվազ կորուստներ ունենալու համար: Լավն այն է,-նկատեց տնտեսագետը,- որ տարվա սկիզբ է, և բյուջեն ամբողջությամբ չի  ծախսվել: Չի բացառվում եկամուտների անկում, դիֆիցիտի մեծացում: Նման դեպքերում ստանդարտ լուծումներ չեն կիրառվի, պետք է ստեղծագործական մոտեցում: Մեր բյուջեում ազատ տեղաշարժն այնքան չէ, որ կարողանանք գումարն այսկողմ-այնկողմ անել: …Կտուժի, հավանաբար, շինարարարությունը, կարող եմ ենթադրել: Բյուջեի վրա լրացուցիչ, չնախատեսված բեռ չպետք է դրվի, մյուս կողմից՝ ռիսկը նվազեցնելու սցենարի վրա պետք է աշխատեն, քան օգուտներ քաղելու ուղղությամբ: Ոչ թե տնտեսական աճի վրա աշխատենք, այլ անկումը նվազեցնելու: Տնտեսությունը մեկից երեք ամսի տնտեսական շոկ է ապրելու՚:

-Տնտեսական , առողջապահական ճգնաժամն իր հետ խուճապ, վաղվա օրվա հանդեպ անորոշություն է բերում, այդ առումով՝ քաղաքացիներից շատերը չգիտեն՝ իրենց դրամային խնայողություններն ինչ անել:

-Իմ դրամային խնայողությունները պահել եմ դրամային: Տնտեսական նախկին ճգնաժամի ժամանակ այն մարդիկ, որոնք դրամը արտարժույթ դարձրեցին, որոշ ժամանակ անց հակառակն արեցին՝ արտարժույթը դարձրեցին դրամ: Այսինքն՝ շուկան ալիքաձև է: Ինչ-որ մի պահի նորից  հավասարակշռվելու է: Ամբողջ հարցն այն է՝ այդ պիկն անիմաստ չմեծացնենք, որովհետև որոշ մարդիկ, հատկապես խուճապի տրվողները, կարող է տուժեն: Ընդհանուր կայուն է վիճակը:  

Հարցազրույցն՝ ամբողջությամբ, կարող եք լսել հղումով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ