«ՀԿ-ների հաշվետվողականության անհարկի բարձրացո՞ւմ․ ինչո՞ւ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կրկին հայտնվել օրակարգում»
12.03.2020
12:00
Մարտի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «ՀԿ-ների հաշվետվողականության անհարկի բարձրացո՞ւմ․ ինչո՞ւ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կրկին հայտնվել օրակարգում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Արթուր Հովհաննիսյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Դավիթ Ամիրյան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն

Արման Ղազարյան՝ ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Մովսես Արիստակեսյան՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Խոսելով օրենքի անհրաժեշտության մասին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Ես ուզում եմ, որ առաջին պլանում լինի հանրության պահանջը, որ ՀԿ-ները բաց ու թափանցիկ լինեն առաջին հերթին հանրության առջև, ոչ թե պետության, քանի որ պետությունը որևէ ՀԿ-ի հետ կապված կասկածների դեպքում կարող է հարցումների կամ այլ իրավական մեխանիզմների միջոցով ճշտումներ անել»։

ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշում է, որ այս նախագծի միակ նապատակն է հանրային հաշվետվողականության ապահովման բարձրացումը։ Պարոն Ղազարյանը հավաստիացնում է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ոչ մի կազմակերպություն, թե հասարակական, թե հիմնադրամ, չի ենթարկվել որևէ միջամտության, և նման նպատակ չեն հետապնդում։

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը դեմ է այս օրենքի նախագծին․ «Ես ուզում եմ մի օրինակ բերել, որը ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների մասին մեր հասարակության տպավորությունները։ ՀՀ քաղաքացիները վերջին հարցումների ժամանակ որպես կոռուպցիայի դեմ պայքարող ամենաարդյուավետ մարմին նշել են հասարակական կազմակերպությունները։ Մեր հասարակությունը առանց հարկային տեսչության ենթակայաության տակ գտնվող մարմնի արդեն իր կարծիքը տվել է ՀԿ-ների մասին։ Եթե մենք ուսումնասիրեինք հասարակական կարծիքը կանանց իրավուքների զբաղվելու, երեխաների իրավունքների, կրթության հարցերով զբաղվելու հետ կապված, հավատացեք առաջին տեղում էլի կլինեին հասարակական կազմակերպությունները և դրա համար ունենալ հիմնավորում, որ ստեղծում ենք մի հարթակ, որտեղ մարդիկ կմտնեն կտեսնեն՝ ով ինչով է զբաղվում, որևիցէ կապ էսօրվա մեր հասարակության տեղեկացվածության մակարդակի հետ ՀԿ-ների գործունեության մասին չունի։ Բովանդակային հաշվետվություն պահանջել ՀԿ-ներից պետության գործը չէ, բոլոր ՀԿ-ները հաշվետու են իրենց ֆինանսավորող կազմակերպությանը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս օրենքի նախագիծը իրավական հիմքեր չունի։ «Հանրային մարմինների նկատմամբ կարող է լինել հաշվետու և թափանցիկ լինելու պահանջ, մասնավոր և քաղաքացիական միավորումների նկատմամբ կարող է լինել միմիայն օրենքով սահմանված գործունեություն, բայց այս օրենքը բովանդակությամբ իրավական չէ, սա սողանք է թողնում հետագայում որևէ անբարեխիղճ պաշտոնյայի կողմից հետապնդում իրականացնել որևէ ՀԿ-ի նկատմամբ»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ