«Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում»
11.03.2020
12:00
Մարտի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում» թեմայով:

Բանախոսներն էին՝

Նինա Փիրումյան` ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար

Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան

Արմեն Հայաստանցի՝ գրող, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ

Արքմենիկ Նիկողոսյան՝ գրականագետ

Անդրադառնալով հայ գրականությունում կանանց իրավունքներին առնչվող հարցերին՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ասաց․ «Մեր գրականությունը, սկսած Աբովյանից մինչև մեր կողքին նստած Արմեն Հայաստանցին, անտարբեր չի եղել երբեք, մշտապես արծարծվել են կանանց իրավունքների հարցը և կանանց հանդեպ կիրառվող բռնությունները, էտ առումով ես մեր գրականությունից գոհ եմ»։

Գրող, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին այն կարծիքին է, որ «Թումանյանից հետո այսպես համապարփակ, այսպես հզոր (նկատի ունեմ պոեմները) դեռևս ոչ մեկ չի ձևակերպել կնոջ հարցը և այս հարցը, որը դրվել է դեռևս 20-րդ դարի սկզբին, մինչև այսօր մնացել է նուն ձևակերպման մեջ, չի վերասահմանվել, և մենք մնացել ենք մի կեղծիքի մշակույթի մեջ, որտեղ կնամեծարություն են անում, հերոսացնում, բայց հետևից ծեծ ու ջարդ է»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կնոջը պաշտպանելու, բոլոր կարծրատիպերից ազատագրվելու խնդրի լուծումը տեսնում է կրթության մեջ․ «Պետք է վերանայել կրթական և տեղեկատվական գործընթացները, քանի որ դրանք փոխանցում են բոլոր այն սկզբունքները, որով կառուցում ենք հասարակությունը»։

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը, համաձայն է բռնության դեմ պայքարում կրթության մեծ դերի հետ։ «Ինքնակրթվելու գործոնը շատ կարևոր է, հասարակությունը ինքակազմակերպվելով պետք է ստեղծի այն նպաստավոր միջավայրը, որը կկանխի բռնությունը, բայց խնդիրը իհարկե իրավական է և իրավական լուծումները ավելի որոշակի են»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ