Պարոն Սաքունցը ներկայացրեց քննարկման առարկա դեպքի մանրամասները։ Անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին՝ նա ասաց․ «Քննության արդյունավետության, օբյեկտիվության հետ կապված հարցերը բարձրանում են այս դեպքի հետ կապված տարբեր պետական մարմինների ակնհայտ տրամադրված գործողություններով, մարդուն հետապնդում են պետական հսկողության տակ գտնվելու ընթացքում, սա ցույց է տալիս քրեական աշխարհի և պետական մարմինների սերտաճվածության աստիճանը»։
Բանախոսը համոզված է, որ հեղափոխությունից հետո «քրեական ենթամշակույթը շարունակում է գործել, ադապտացվել, շարունակում է մնալ անձեռնմխելի, և իրավապահ մարմինները բացառիկ անգործություն են դրսևորում և մասնակցություն են ունենում քրեական աշխարհի հետ համագործակցությունում»։
Արթուր Սաքունցի կարծիքով՝ նախարարը ընդհանրապես չի տիրապետում համակարգին, բայց դա չի ազատում իրեն պատասխանատվությունից, և նա իր ասուլիսով հենց դրա մասին էր ահազանգում։
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...