«Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար»
04.03.2020
12:00
Այսօր՝ մարտի 4-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար» թեմայով:
Բանախոսներն էին՝ 

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Դանիել Իոաննիսյան՝  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

Հրավեր էր ուղարկվել «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին, ով հրաժարվեց մասնակցել քննարկմանը՝ պատճառաբանելով, որ իր մասնակցությամբ կլեգիտիմացնի կեղծ օրակարգը։ Հրավիրվել է նաև «Այո»-ի շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հայկ Կոնջոյանը, ով այդպես էլ չարձագանքեց մեր հրավերին։ 

Քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը վստահություն հայտնեց, որ չի կարող ոչ մեկ ընտրակաշառք բաժանել կամ ընտրակեղծիքներ իրականացնել․ «Կան մի քանի պատճառներ․ այժմ կա քաղաքական կամք պայքարելու ընտրակեղծիքի դեմ, քրեական օրենսգրքի փոփոխություններով էապես փոխվեցին որոշ արարքների պատժաչափերը և դրանք համարվեցին ծանր հանցագործություններ։ Այս առումով իրավապահ մարմիններին լայն հնարավորություն տրվեց պայքարելու մի շարք արարքների դեմ»։ 

Նա նաև տեղեկացրեց, որ «Եթե որևիցէ գործատու իր աշխատողներին պարտադրի անել քարոզչություն, կամ քվեարկել այո-ի կամ ոչ-ի օգտին, մասնակցել հանրաքվեին կամ զերծ մնալ մասնակցելուց, այդ արարքը համարվում է ծանր հանցագործություն, այդ արարքի համար մինչև 6 տարի կարելի է բանտում հայտնվել»։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ բարձրաձայնեց իր մեկ այլ մտահոգություն․ «Մենք ունենք լուրջ մարտահրավեր, ապատեղեկատվության, շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունենք, թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է հանրաքվեին»։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Հայտարարություն
02.04.2020
18:00
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ