«Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը»
03.03.2020
11:00
Այսօր՝ մարտի 3-ին «Մեդիա կենտրոն»-ում հյուրընկալել էինք Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին և «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանին։ Քննարկման թեման էր «Հեղափոխության հռչակած արժեքներն ու իրականությունը»։

 

Խոսելով հեղափոխությունից հետո իրականացված փոփոխությունների մասին՝ Արա Պապյանը ասաց, որ կարևոր է նշել, թե ինչ չափորոշիչներով ենք գնահատում իրավիճակը․ «Եթե համեմատում ենք նախկինների հետ, իհարկե կա առաջընթաց, եթե չափորոշիչ ենք վերցնում տված խոստումները, դրանց ճնշող մեծամասնությունը և ամենախորքայինները չեն կատարվել․սահմանադրությունը չի փոխվել, կուսակցությունների մասին օրենքը չի փոխվել, ընտրական օրենսգիրքը չի փոխվել, անգամ կոռուպցիոն սխեմաները չեն փոխվել»։ 

Ռուբեն Բաբայանն էլ անդրադարձավ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Իր խոսքով ս
ահմանադրական դատարանը չունի վստահություն հանրության մեջ․  «Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ նոր սահմանադրական դատարանը կլինի իսկապես անկախ մարմին, որը չի ենթարկվի որևէ մեկին, ես դժվարանում եմ պատկերացնել՝ դա ինչպես է լինելու»։ 

Որպես ամփոփում՝ պրն․ Բաբայանը ասաց, որ առաջընթաց են ապրել այն երկրներ, որոնց արժեքային համակարգի կենտրոնը մարդն է, հասարակության մեջ կատարվող փոփոխությունները շատ ավելի կարևոր են, քան քաղաքական դաշտի փոփոխությունները։ 

Լուսանկարներն հասանելի են այս հղումով։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
06.04.2020
19:39
2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իրավապաշտպաններն առաջ են քաշել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում էլեկտրոնային վերահսկողության թույլատրելիության ութ պայմանները
06.04.2020
14:21
Իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն, որում շարադրված են այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի նպատակով էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաներ կիրառելիս։
Կորոնավիրուս՝ ՔԿՀ-ներում. կանխել հնարավո՞ր էր
04.04.2020
17:30
Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 28-ը մեկուսացված են, կատարվում է նմուշառում։
Թեմայի շուրջ Մեդիա կենտրոնը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանի հետ։
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Հայտարարություն
02.04.2020
18:00
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ