Բնապահպանական հանրային դատավարություններ. արձագանքներ վճիռներին
28.06.2019
12:00


Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ինչպես պատասխանատու պետական մարմինները արձագանքեցին Բնապահպանական հանրային դատավարարությունների վճիռներին» թեմայով:

Քննարկման ընթացքում Բնապահպանական հանրային դատարանի դատավորները ամփոփեցին «Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների պաշարի հաշվեկշռի խախտման վերաբերյալ», «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ», «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ», «Սևանա լճին սպառնացող վտանգների մասին», «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» բնապահպանական հանրային դատավարությունների և այդ գործերի վերաբերյալ կայացրած վճիռների արդյունքները:

Այս գործերի վերաբերյալ վճիռներն ուղարկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և ստացվել էին արձագանքներ:

Բնապահպանական հանրային դատավարությունները կազմակերպվել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ էկոլոգ-իրավաբան «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի, «Հազարաշեն» ՀԿ-ի նախագահ, ազգագրագետ-հրապարակախոս Հրանուշ Խառատյանի, իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի մասնակցությամբ և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ:

Բանախոսներն էին՝

Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Նազելի Վարդանյան՝ էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն

Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ

Կարինե Դանիելյան՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ